Քեմերոնը ներողություն է խնդրել երկրում հեղեղումների հետևանքներն արագորեն չհաղթահարելու համար
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ներողություն է խնդրել թագավորության բնակիչներից այն բանի համար, որ իր կառավարությունը չի կարողացել կանխել երկիրը պատուհասած հեղեղումները: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Ցավում եմ, որ մեր ջանքերը չկանխեցին շատ ու շատ մարդկանց տառապանքները»,-հայտարարել է Քեմերոնը երկրի արևմտյան ափի Բլեքպուլ քաղաքում՝ հեղեղումների գոտի հերթական ուղևորության ընթացքում: «Մենք բոլորս էլ սխալներ ենք կատարում և դրանցից դասեր քաղում»,-խոստովանել է նա:
Կառավարության ղեկավարը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության նախարարն ավելի վաղ սուր քննադատության էին ենթարկվել տեղի հասարակայնության և ԶԼՄ-ների կողմից, որոնց կարծիքով՝ դեռ անցյալ տարվա վերջին, ներկայիս եղանակային ճգնաժամի ամենասկզբում, բնակչությանը պաշտպանելու անբավարար ջանքերի համար:
Ներկայում Միացյալ Թագավորության գրեթե 400 շրջաններում հայտարարված է հեղեղումների սպառնալիք: Առավել ծանր իրադրություն է ստեղծվել Անգլիայի հարավ-արևմուտքում և Ուելսում, որտեղ տասնյակ քառակուսի կիլոմետր տարածքներ հեղեղված են արդեն մեկ ամսից ավելի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ