Ուկրաինայում բողոքի ակցիաների ձերբակալված բոլոր մասնակիցներն ազատ են արձակված
Աշխարհ
Ընդդիմադիր «Ուկրաինայի ազգային դիմադրության շտաբը» փետրվարի 14-ին հայտնել Է, որ ավելի վաղ երկրում բողոքի զանգվածային գործողությունների բոլոր ձերբակալված մասնակիցներն ազատ են արձակված, տեղեկացնում է UNIAN-ը:
Զանգվածային անկարգությունների կապակցությամբ ձերբակալվել էր 234 մարդ, նրանցից 140-ը կալանավորվել էր: Ավելի ուշ մի քանիսին ազատ Էին արձակել, բայց նրանք պետք Է գտնվեին տնային կալանքի տակ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կալանքի տակ Է մնում 15 մարդ:
«Ազգային դիմադրության շտաբը» հայտարարել Է, որ փետրվարի 14-ին ազատվել է ձերբակալվածներից վերջինը՝ Դմիտրի Պոլտավեցը: «Համապատասխան որոշումն այսօր առավոտյան ընդունել Է Կիևի Գոլոսեեւյան շրջանային դատարանը»,-ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն