Չինաստանում նշում են Լապտերների տոնը (ֆոտո)
Աշխարհ
Չինաստանում փետրվարի 14-ին նշում են ժողովրդի կողմից ամենասիրված տոներից մեկը՝ Լապտերների տոնը (Յուանսյաոցզեն): Ավանդաբար այն համընկնում է լուսնային օրացույցով Ամանորի՝ Չունցզեի գալուն հաջորդած 15-րդ օրվան և պսակում է ամանորյա երկշաբաթյա զվարճահանդեսները:
Տոնը հարուստ պատմություն ունի: Համարվում է, որ Ընդերկնյայում այն սկսել են նշել տակավին Հան գահատհմի ժամանակներում (206 թ. մ.թ.ա. – 220թ. մ.թ.): Այդ օրը չինացիները քաղաքների և գյուղերի փողոցներում կախում են կանթեղներ, որոնք խորհրդանշում են երջանկություն և բարեկեցություն:
Լապտերների տոնին չինացիները հավաքվում են ընտանեկան սեղանի շուրջը և ճաշակում ավանդական կերակուրը՝ «յուանսյաո»-ն կամ «տանյուան»-ը՝ բրնձի կլոր խմորագնդիկներ՝ զանազան, առավելապես քաղցր խորիզով, որոնք խորհրդանշում են ընտանիքի միասնությունը և բարեկեցությունը: Մթնշաղին մարդիկ դուրս են գալիս փողոցներ և զմայլվում վառված լապտերներով:





















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն