ՆԱՏՕ-ի զինվորները Աֆղանստանում ևս մեկ ադրբեջանցի մոջահեդ են ոչնչացրել
Աշխարհ
ՆԱՏՕ-ի զինվորները Աֆղանստանում ոչնչացրել են Բաքվի 31-ամյա բնակիչ Թարլան Մամեդովին, ով որպես մոջահեդ` կռվում էր զինված խմբավորումների կազմում: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Թարլան Մամեդովի նկատմամբ Ինտերպոլի կողմից որոնում էր հայտարարվել: Նա մեղադրվում էր զինված խմբավորումներ ստեղծելու, զենքով ապահովելու եւ ապօրինի զինված խմբերի կազմում Ադրբեջանի սահմաններից դուրս մարտերին մասնակցության մեջ:
Ըստ APA-ի' Թարլան Մամեդովը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի զինվորների կողմից այս տարվա ընթացքում ոչնչացված թվով արդեն չորորդ ադրբեջանցի մոջահեդն է: ՆԱՏՕ-ի միջազգային կոալիցիոն ուժերի հետ մարտերում ավելի վաղ ոչնչացվել են Աֆղանստանում զինված խմբավորումների կազմում կռվող Սումգայիթի 36-ամյա բնակիչ Իմրան Գասըմովը եւ Շաքի քաղաքի 36-ամյա բնակիչ Ազար Յուսուբովը, Ֆիզուլիի շրջանի 39-ամյա բնակիչ Մուշվիգ Բայրամովը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ