Բրահիմին ժնևյան անարդյունք բանակցությունների համար ներողություն խնդրել սիրիացիներից
Աշխարհ
Ժնևում մեկնակել է սիրիական հարցով միջազգային բանակցությունների երկրորդ փուլի ամփոփիչ օրը, որի ժամանակ կայանալու էր ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի' Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի և Սիրիայի իշխանական ու ընդդիմադիր պատվիրակությունների համատեղ հանդիպումը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի' Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին հանդիպել է երկու պատվիրակությունների հետ: Սա պատվիրակությունների առաջին հանդիպումն է եռօրյա բանակցությունների ընթացքում:
«Ցանկանում եմ ներողություն խնդրել սիրիացի ժողովրդից, որ չկարողացանք արդարացնել նրանց սպասելիքները»,-նշել է Բրահիմին:
«Բանակցությունները հայտնվել են փակուղում»,- լրագրողների հետ զրույցում նշել էր ընդդիմության ներկայացուցիչ Լուայ Սաֆին: «Ցավոք սրտի, առաջընթաց չարձանագրվեց այս փուլում»,- իր հերթին հայտարարել էր Սիրիայի արտաքին գործերի առաջին փոխնախարար Ֆեյսալ Մեքդադը:
Հիշեցնենք, որ Սիրիայի հակամարտությունը սկիզբ է առել 2011 թվականի մարտից և շարունակում է մինչ օրս: Դրա հետևաքով զոհվել է ավելի քան 120 հազար մարդ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ