Նեպալում փրկարարները հայտնաբերել են վթարված ինքնաթիռի բերկորները
Աշխարհ
Նեպալի փրկարարները ջունգլիներում գտել են վթարի ենթարկված ուղևորատար ինթնաթիռի բեկորները: Այս մասին հայտնում է Լենտա Ռու-ն` հղում կատարելով Սինհուա գործակալությանը: Նախնական տեղեկություններով, ինթնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են:
Nepal Airlines ավիաընկերության Twin Otter ինքանթիռը դուրս էր Պոկխարար քաղաքի օդանավակայանից և ուղևորվում էր Ջումալա քաղաք: Թռիչքից 15 րոպե անց ինքնաթիռն անհետացել է ռադիոտեղորոշիչների էկրաններից: Ինքնաթիռում եղել է 18 ուղևոր, որոնցից 14-ը մեծահասակներ են: Ուղևորների թվում կա մեկ երեխա և անձնակազմի երեք անդամ: Ուղևորներից մեկը Դանիայի քաղաքացի է, մնացածները նեպալցիներ են: Փրկարարներն առայժ չեն կարողանում սկսել որոնողական աշխատանքները' ինքնաթիռի վառվող բեկորների պատճառով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ