«Հզբոլլահի» առաջնորդը կոչ է արել արաբական աշխարհին դադարեցնել պատերազմը Սիրիայում
Աշխարհ
Շիաների «Հզբոլլահ» շարժման առաջնորդ շեյխ Հասան Նասրալան կոչ է արել արաբական երկրների ղեկավարներին դադարեցնել պատերազմը Սիրիայում՝ հանուն տարածաշրջանի ապագայի:
«Եթե դուք ցանկանում եք կանխել քաոսը տարածաշրջանում, որը կշարունակվի տասնամյակներ, դադարեցրեք պատերազմը Սիրիայում»,- ասված է արաբական պետությունների ղեկավարներին Նասրալայի հղած ուղերձում:
Դրանում նա կոչ է արել Սիրիայի տարածքից դուրս բերել բոլոր օտարերկրյա զինված կազմավորումները:
«Սիրիայից դուրս բերեք ձեր զինյալներին, թույլ տվեք սիրիացիներին հասնելու հաշտության: Իհարկե, եթե դա տեղի ունենա, մենք ևս չենք մնա Սիրիայում»,- ընդգծել է շեյխը: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ «Հզբոլլահը», որը հանդես է գալիս Սիրիայի իշխանությունների կողմից, թույլ չի տա երկրում արմատական իսլամիստների հաղթանակը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն