Լատվիական դասագրքում Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես անկախ պետություն
Աշխարհ
Լատվիայի միջնակարգ դպրոցների միջին դասարանների համար նախատեսված «Նոր համաշխարհային աշխարհագրություն» դասագրքում, որը հրատարակվել է 2013 թվականին, Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսեթիան և Աբխազիան ներկայացված են որպես անկախ պետություններ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով Ռիգայում ադրբեջանական սփյուռքի աղբյուրներին:
Փաստն անհանգստացրել է Լատվիայում բնակվող ադրբեջանցիներին, որոնք դասագրքի օրինակն ուղարկել են Ադրբեջան' աղմուկ բարձրացնելու համար: Ադրբեջանական ԶԼՄ-ները հույս են հայտնել, որ երկրի ԱԳՆ-ն և Լատվիայում Ադրբեջանի դեսպանատունը կարձագանքեն այդ փաստին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)