ՄԱԿ-ը ԿԺԴՀ-ին մեղադրել է սեփական ժողովրդի դեմ «չլսված հանցագործություններ» կատարելու մեջ
Աշխարհ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փորձագետներն իրենց նոր զեկույցում պնդում են, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները «չլսված հանցագործություններ» են կատարում սեփական ժողովրդի դեմ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ներկայիս հետաքննությունը դարձել է Փհենյանի վարչակարգի հանցագործությունների արձանագրման ամենալուրջ միջազգային փորձը, որպեսզի հետագայում քրեական հետաքննության գործը տրվի իրավասու ազգային կամ միջազգային ատյաններից մեկին: Փորձագետները լսել են վկայություններ խոշտանգումների, ստրկական աշխատանքի, սեռական բռնության, դաժան քաղաքական ռեպրեսիաների և այլ հանցագործությունների մասին:
ԿԺԴՀ-ում Կիմ Չեն Ընի իշխանության գլուխ անցնելն ուղեկցվում է պատերազմի մշտական սպառնալիքներով և զինվորականների ու պետական պաշտոնյաների շարքերում զտումներով: Հյուսիսկորեացի փախստակների խոսքով՝ մարդիկ ապրում են ոչ միայն իշխանությունների, այլև հարևանների մշտական լրտեսման պայմաններում, որոնց խրախուսում են զբաղվել մատնությամբ:
Մեկ տարի տևած հետաքննության արդյունքների մասին հաշվետվությունը կհրապարակվի մոտ ժամանակներս: Փորձագետների եզրակացությունները կարող են հանգեցնել նոր հետաքննության, այս անգամ արդեն ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն