Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը բուժզննում անցնելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից
Աշխարհ
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, որին փետրվարի 17-ին տեղափոխել էին հիվանդանոց, բուժզննում է անցել և վերադարձել տուն: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությանը:
Շիրակը, որի 81 տարին լրացել է անցյալ տարի, Նեյի ամերիկյան հոսպիտալում պառկել է հոդատապի կտրուկ սրման պատճառով, որն ուղեկցվել է սաստիկ ցավերով»,- ճշտել են նրա հարազատները:
Հիշեցնենք, որ 2005 թվականին Ժակ Շիրակն ուղեղի կաթված է տարել: 2013 թվականին կատարել են նրա երիկամների վիրահատություն, և Շիրակն այն ժամանակ հոսպիտալում է գտնվել մեկ շաբաթ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ