Վրաստանում գողացել են Ստալինի կիսանդրին
Աշխարհ
Վրաստանի Թելավի շրջանի Ակուրա գյուղում Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հուշահամալիրի մոտ արդեն բացակայում Է Ստալինի կիսանդրին: Տեղացի բնակիչների ասելով՝ կիսանդրին կորել է երեք շաբաթ առաջ, գիշերը: Թե ով Է տարել կիսանդրին, գյուղացիները չգիտեն: Այս մասին տեղեկատվություն չկա նաեւ Թելավի քաղաքային վարչակազմում: Այս մասին հայտնում է «Գրուզիա Online»-ին:
Ստալինի կիսանդրին, որը Ակուրա գյուղի կենտրոնից հանվել Էր 2010 թվականին, իշխանափոխությունից հետո, 2012 թվականի դեկտեմբերին տեղացի բնակիչները կրկին դրել Էին նույն տեղում: Տեղացիների խոսքով՝ կիսանդրու վերականգման թույլտվությունն իրենք ստացել էին իշխանության ներկայացուցիչների կողմից:
2013 թվականի փետրվարին անհայտ անձինք ցած Էին գցել Ստալինի կիսանդրին եւ այն ներկել վարդագույնով, բայց մի քանի ամիս անց տեղացիները նախկին տեղն Էին վերադարձրել վերականգնված կիսանդրին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ