Կիևում անկարգությունների հետևանքով դադարեցվել են մետրոյի աշխատանքները
Աշխարհ
Կիևում տեղի ունեցող անկարգությունների հետևանքով դադարեցվել է նաև մետրոյի աշխատանքները. բոլոր ուղևորները տարհանվել են փողոց: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Ճանապարհային ոստիկանությունը փակել է նաև Գերագույն ռադայի շենք տանող երթևեկության ճանապարհը, քանի որ առավոտից ցուցարարները պիկետավորում են Գերագույն ռադան՝ պահանջելով հետ վերադարձնել 2004-ի Սահմանադրությունը:
Նշենք, որ Ուկրաինայի խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդներին չի հաջողվել գրանցել 2004-ի Սահմանադրությանը վերադառնալու մասին նախագիծը, որի համաձայն սահմանափակվում է նախագահի իշխանությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ