«Յանուկովիչը Ուկրաինայում վերսկսված լարված իրադրությանը կանդրադառնա վաղը». Ռիբակ
Աշխարհ
Ինչպես հայտնում է UNIAN-ը, վաղը կկայանա նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների հանդիպումը: Այս մասին հայտնում է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը:
Նա կոչ է արել երկրում տեղ ունեցող վտանգավոր իրադարձությունների կարգավորման համար գտնել խաղաղ ճանապարհ և հրաժարվել բռնություններից:
Ըստ նրա` ընդդիմության առաջնորդների և Յանուկովիչի հանդիպումը կկարգավորի երկրում վերսկսված ճգնաժամային իրադրությունը:
Այն հարցին, թե ինչու Յանուկովիչը մինչև այժմ ոչ մի մեկնաբանություն չի տվել երկրում տիրող լարված մթնոլորտի և զոհերի մասին, Ռիբակը խորհուրդ է տվել սպասել մինչև վաղը, և այդ ժամանակ Ուկրաինայի նախագահը կտա բոլոր հուզող հարցերի պատասխանը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)