Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ» Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ» Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը «Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ «Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է «Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո 

Եվրոպան տարածաշրջանում վարում է ներգրավման քաղաքականություն. Մուշեղ Մկրտչյան

ԱՐԽԻՎ

Լուրեր.com-ի զրուցակիցն է նախկին դիվանագետ Մուշեղ Մկրտչյանը։ 

-Պարոն Մկրտչյան, որպես դիվանագետ և Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցներում (ՆԱՏՕ և ԵՄ) ՀԱԿ ներկայացուցիչ, ինչպես կգնահատեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այն հայտարարությունը, որտեղ ասվում է, որ ՀԱՊԿ արագ արձագանքման զորքերը կարող են օգտագործվել ՀԱՊԿ անդամ երկրների ներքին բախումների ժամանակ։

-Այս հարցի կապակցությամբ կարող եմ ասել իմ անձնական կարծիքը և պարտադիր չէ, որ այն համապատասխանի ՀԱԿ դիրքորոշմանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը իր նախապատմությունն ունի: Ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ այդ կազմակերպությունը, որտեղ գլխավոր դերակատարը ՌԴ-ն է, իրականացնում է վերպետական կառույցների ստեղծման քաղաքականություն: Վերջին շրջանում ՌԴ առաջնորդի կողմից շրջանառության մեջ դրված ԽՍՀՄ արժևորման և նմանատիպ միության վերականգնման գաղափարը ըստ երևույթին նոր ազդակ է հանդիսացել ՀԱՊԿ գործունեության ակտիվացման համար: Եթե նախկինում կազմակերպության ուշադրության կենտրոնում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին անվտանգության քաղաքականության սուբօրդինացումն էր Ռուսաստանին, ապա այժմ այն միտված է նաև վերջիններիս ներքաղաքական զարգացումներին միջամտելուն: Եվ դա հասկանալի է: Ժողովրդավարական վերափոխումները ՀԱՊԿ անդամ պետություններում վտանգ են ներկայացնում վերը նշված նպատակների իրականացման համար: Կարծում եմ, հայտարարությունը պետք է դիտարկել այդ համատեքստում, և նման զարգացումը վտանգում է մեր ինքնիշխանության հիմքերը եվ անթույլատրելի իրավական բազա է ստեղծում Հայաստանի ներքին գործերին միջամտելու առումով: Իմ կարծիքով, Հայաստանի ներքաղաքական խնդիրներին որևէ այլ պետության, կամ պետությունների դաշինքի ուժային կառույցների միջամտությունը նախ և առաջ հակասում է Հայաստանի սահմանադրությանը:

-Ինչպե՞ս կգնահատեք այն փաստը, որ Եվրոպական կառույցները, ներառյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ը, այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին ավելի քիչ դիտորդներ են որոշել ուղարկել, քան նախորդ տարիներին։

-Նախ կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ դիտորդական առաքելության համար Հայաստան գործուղվող դիտորդների քանակի մասին որոշումն ընդունվել է հունվարի 30-ից փետրվարի 1-ը Հայաստանում անցկացված «Կարիքների գնահատման» առաքելության արդյունքների հիման վրա: Այդ առումով հնարավոր է, որ հաշվի են առնվել ՀՀ իշխանությունների հավաստիացումներն ու փաստարկները, ինչպես նաև այն, թե ինչպիսի ընկալում է ձևավորվլ Եվրոպայում վերջին կես տարվա Հայաստանի հարաբերական հանդարտ ներքաղաքական զարգացումները դիտարկելիս: ՀԱԿ-իշխանություններ երկխոսությունը, ԵԽԽՎ կողմից մարտի 1-ի էջը փակված հայտարարելու հանգամանքը նույնպես թույլ են տվել միջազգային կառույցներին էլ ավելի չծանրաբեռնել իրենց օրակարգը ՀՀ ԱԺ կայանալիք ընտրությունների նկատմամբ մասնավոր ուշադրությամբ:

Բացի այդ, դիտորդների քանակի մասին խոսելիս պետք է նաև հստակ պատկերացնել և հաշվի առնել դիտորդական առաքելությունների կազմավորման ընթացակարգը, և մասնավորապես դրա ֆինանսական կողմը: Այսպիսով, դիտորդների քանակի նվազեցման փաստը կարելի է գնահատել` հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները, ինչպես նաև Եվրոպայի ներկայիս տնտեսական ճգնաժամը:

-Արդյո՞ք Եվրոպական կառույցները չեն փորձում աչք փակել Հայաստանում կատարվող իրադարձությունների վրա և դրա անմիջական ապացույցն այն չէ՞, որ իշխող ՀՀԿ և ՕԵԿ կուսակցությունները որպես դիտորդ ընդգրկվեցին ԵԺԿ (Եվրոպայի Ժողովրդավարական Կուսակցության) կազմի մեջ։ Ձեր կարծիքով, ինչու այդ կառույց չընդգրկվեց իշխող մյուս կուսակցությունը՝ ԲՀԿ–ն։

Նախ ԵԺԿ-ն եվրոպական կառույց չէ այն իմաստով, որը մենք ներդնում ենք ԵՄ, ԵԱՀԿ կամ ԵԽ՝ որպես եվրոպական կառույցների մասին խոսելիս: ԵԺԿ-ն, ինչպես նաև ԵԼԴԿ-ն, որի լիիրավ անդամն է ՀՀՇ-ն, կամ Սոցինտերնը, որի անդամ է Դաշնակցությունը, կառույց է, որը հիմնված է նախ և առաջ կուսակցական գաղափարախոսությունների ընդհանրության վրա և նպատակ է հետապնդում հնարավորինս տարածել իր գաղափարախոսությունը: Ցանկացած իրադարձությունների վերաբերյալ նման կառույցների արձագանքները հնարավոր են որոշակի ինստիտուցիոնալ շրջանակի առկայության, օրինակ' տվյալ պետության համապատասխան կուսակցությունների անդամակցության դեպքում:
ԵԺԿ ին անդամակցելու հրավեր են ստացել նաև ադրբեջանական կուսակցությունները, և այդ քայլով փորձ է արվում տարածաշրջանի խորհրդարանական քաղաքական ուժերին, կուսակցություններին ներգրավվել եվրոպական արժեքային համակարգի գործընթացներում: Այսինքն, այս անդամակցությունները կարելի է դիտարկել եվրոպական կառույցների կողմից ընդհանրապես, և նախ և առաջ եվրոպական միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող Engagement policy (ներգրավման քաղաքականության) համատեքստում, այլ ոչ թե այս կամ այլ իրադարձության վրա աչք փակելու կամ չփակելու տեսանկյունից: Ինչ վերաբերվում է ԲՀԿ ին, կարծում եմ ԲՀԿ-ն ավելի լավ կպարզաբանի, թե ինչու այդ գործընթացում չներգրավվեց:

-Եվ վերջում, հաշվի առնելով ձեր ակտիվ գործունեությունը Բրյուսելում տեղակայված Եվրակառույցներում, ինչպե՞ս կգնահատեք, այն փաստը որ Հայաստանի որոշ իշխանամետ և նույնիսկ ընդդիմադիր համարում ունեցող լրատվամիջոցներ, ձեզ փորձում են ներկայացնել որպես քաղաքական ապաստան խնդրող դիվանագետ։ Արդյո՞ք դա կապված չէ այն բանի հետ, որ ՀՀ իշխանությունները փորձում են ձեր գործունեությունը արժեզրկել՝ ներկայացնելով, թե դուք այս ամենն անում եք Բելգիայի քաղաքացիություն ստանալու համար։

-Ձեր հարցում արդեն տրվեց այդ հարցի պատասխանը: Միայն ավելացնեմ, որ հպարտ եմ ՀՀ քաղաքացի լինելով և երբեք չեմ փոխի այն: Հայաստանը իմ հայրենիքն է, և ես նախընտրում եմ իմ իրավունքների համար պայքարել իմ երկրում: Հուսով եմ, որ որոշ առողջական խնդիրների պատճառով իմ բացակայությունը Հայաստանից երկար չի տևի և ես Երևանում կկանգնեմ ժողովրդավարության և ազատությունների համար պայքարող իմ ընկերների կողքին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ
Ամենադիտված