ՍԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման ոլորտում «Եվրոմեդիա24»–ը «Պայքարի էտալոն» մրցանակը շնորհել է իր հայրենիքի հող ու լեռի պահապան Դավիթ Ամալյանին (տեսանյութ) Քաղցրաշենի դպրոցում տղաներ են վիճաբանել, նրանցից մեկի քեռիները ծեծել են մեկ այլ մասնակցի և նրա հորը Թուրքիայից դեպի Հայաստան չվերթների աճը նորություն չէ, մենք տեղյակ ենք այդ մասին․ Բայրամով Երևան-Կենտրոն ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանը խախտում է Միքայել արքեպիսկոպոսի իրավունքները. պաշտպանների թիմ Լարսը բացվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Ճամբարակի, Հրազդանի և Ծաղկաձորի երիտասարդական կենտրոններ Հրազդանի, Չարենցավանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է. կան փակ ավտոճանապարհներ Նիկոլի բանդան պետք է անցնի արդարադատության այն մակարդակով, որն իրենք սահմանել են. Աննա Մկրտչյան (տեսանյութ) Միքայել Սրբազանը հետվիրահատական բուժում է ստանում․ ԲԿ-ն մանրամասնում է Օրենքի պահանջները չկատարելը կհանգեցնի լիցենզիայի դադարեցման. ՆԳՆ-ն հիշեցնում է Կազատե՛նք քաղբանտարկյալներին, վե՛րջ կտանք Փաշինյանի արշավին ընդդեմ Եկեղեցու, երբ իշխանության գանք (տեսանյութ) 

Փոփոխությունների շրջան

ԱՐԽԻՎ

Փոփոխությունների շրջան-1

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ՄԱԿ ԱԽ երկրները կարողացել էին որոշակի ստատուս քվո հաստատել հիմնարար հարցերի շուրջ, իսկ ծագող կոնֆլիկտներն էլ փորձում էին լուծել բանակցությունների և փոխզիջումների միջոցով:

Ատոմային հնգյակը ամեն ինչ անում էր, որպեսզի խուսափի ուղիղ հակամարտությունից և սառը պատերազմն էլ դրա օրինակն էր, որ փորձ արվեց ամեն ինչ լուծել խնդիրները ժամանակի վրա գցելով: Իհարկե կգտնվեն մարդիկ, որ կպնդեն, թե բացի «ատոմային հնգյակից» Պակիստանը, Հնդկաստանը և Իսրաելը նույնպես ունեն ատոմային ռումբ և նրանք նույնպես կարող են թելադրող հանդիսանալ համաշխարհային քաղաքականության մեջ, սակայն այդ երկրներից որևէ մեկը պաշտոնապես չի ճանաչվել որպես ատոմային երկիր և ատոմային հնգյակի երկրներն էլ ամեն ինչ անում են որ բացի իրենցից, որևէ մեկը չդառնա այդ հնգյակի անդամ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանակալից իրադարձությունը կարելի է համարել ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի վրա գցված ատոմային ռումբերը, որը ցույց տվեց, որ աշխարհում գերտերությունները պատերազմով հարցեր չպետք է լուծեն, քանզի ԱՄՆ-ից անմիջապես հետո ատոմային զենք ստեղծեց Խորհրդային Միությունը, Անգլիան, Ֆրանսիան և Չինաստանը և այս հնգյակն էլ ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի ուղիղ առճակատումից: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միայն մեկ անգամ է եղել որ ուղիղ առճակատման սպառնալիք է եղել Կուբայի կրիզիսի հետ կապված, որն էլ լուծվել է Խրուշչթվի և Քենեդու համաձայնութան շնորհիվ: Մնացած կոնֆլիկտները վերաբերվել են այս կամ այն կողմի դաշնակիցներին՝ լինի դա Վիետնամը, Կոմբոջան թե Աֆղանստանը ու այն չի վերածվել համաշխարհային կարգի սպառնալիքի:

Խորհրդային կարգերի ժամանակ եղել են նաև այլ տեսակի կրիտիկական պահեր՝ օրինակ Խորհրդային զորքերի Հունգարիա և Չեխոսլովակիա ներխուժելը, սակայն դրանք զուտ Վարշավյան պայմանագրի երկրներին էր վերաբերվում ու գերտերության սահմանները մեծացնելու խնդիր չէր հետապնդում: Խորհրդային միության փլուզումից հետո կրկին առաջացան մանր ու մեծ կոնֆլիկտներ, սակայն կրկին համաշխարհային խաղի կանոնները չփոխվեցին: Խորհրդային միության քանդման ժամանակ ատոմային զենք ունեին Խորհրդային չորս հանրապետություններ՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելոռուս և Ուկրաինա և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ ջանքերով այնպես արվեց, որ այդ զենքերը չմնան Խորհրդային հանրապետությունների ձեռքում, այլ վերադարձվեն Ռուսաստանին, որպեսզի կրկին աշխարհակարգը չփոխվի: Չհաշված տարբեր հակասությունների, համաշխարհային հարցերում ԱԽ երկրները միշտ պահել են խոհեմություն և խուսափել են պատերազմների էքսկալացիայից, այս կամ այն դաշնակից երկրներում: Իսկ ԱԽ անդամ երկրների հիմնական ստատուս քվոն կայանում էր նրանում, որ նրանցից որևէ մեկը իր տարածքները չպետք է մեծացնի այս կամ այն երկրից տարածքներ գրավելու միջոցով, քանի որ ի սկզբանե ուժերն անհամաչափ են և որևէ ոչ ատոմային երկիր չի կարող դիմակայել ատոմային գերտերություններից որևէ մեկին:

Հիմա շատերը պնդում են, որ մինչև Ռուսաստանի Ղրիմ մտնելը ԱՄՆ-ն է խախտել խաղի կանոնները և մտել է Իրաք, Քուվեյթ, Աֆղանստան, Սերբիա, Լիբիա, Սիրիա… սակայն այս դեպքերից որևէ մեկում այս երկրները չեն դարձել ԱՄՆ նահանգ, իսկ այդ ամենն էլ ուղեկցվել է «ժողովրդավարության» զարգացման շղարշով, և այս կամ այն կերպ համաշխարհային խաղացողների հետ հաշվի նստելով և այս գործողություններին «միջազգային» համաձայնության շղրաշտ տալով:

Ղրիմի դեպքը առանձնահատուկ է նրանով, որ Անվտանգության Խորհրդի երկիրը իր տարածքները մեծացնում է ի հաշիվ իր հարևանների: Եթե Ղրիմում տեղի ունենար հանրաքվե և Ղրիմը անկախանար, այդ դեպքում կրկին համաշխարհային կարգը չէր խախտվի և աշխարհը ավելի զուսպ կընալեր այդ հանգամանքը ու այդ դեպքում կարելի էր համեմատություն անել Կոսովոյի անկախացման հետ: Չէ որ Կոսովոն անկախանալուց հետո չմիացավ Ալբանիային այլ մնաց «անկախ» ինչքան էլ այդ անկախությունը կախված է նույն Ալբանիայից և արևմտյան այլ պետություններից ու ԱՄՆ-ից: Նույնն էլ Օսեթիայի և Աբխազիայի խնդիրն էր, որոնք անջատվելուվ Վրաստանից չմիացան Ռուսաստանին, այլ մնացին որպես «անկախ» պետութոյուններ, իսկ Ռուսաստանն էլ չճանաճվեց որպես «ագրեսոր» քանի որ վերոնշյալ պատերազմը սկսեվել էր Վրացական կողմից:

Նույնն էլ Արցախի հիմնախնդիրն է, որ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները հասկանում են, որ Արցախը պետք է մնա անխախ երկիր, այլապես ինքնորոշման իրավունքը համաշխարհային հանրության աչքում կդառնա «խոցելի» և Հայաստանի Արցախի ճանաչման դեպքում աշխարհը Հայաստանին կարող է մեղադրել հարևան երկրի տարածքային ամբողջականության խախտման մեջ:
Նույնիսկ Թուրքիայի կողմից 1974 թվականին Հյուսիսային Կիպրոսի գրավման ժամանակ, Թուրքիան այն չի դարձրել իր մարզերից մեկը, այլ փորձում է իբր կիպրոսի թուրքերի ինքնորոշման իրավունքի դրսևորում ներկայացնել:

Նույնը կարելի է ասել Իսրաելի դեպքում, երբ մինչ այժմ Իսրաելի կողմից Պաղեստինից և Սիրիայից գրավված տարածքները համաշխարհային հանրության կողմից չեն ընդունվում որպես Իսրաելի մաս, այլ բանակցություններ են վարվում դրանց հետագա կարգավիճակի վերաբերյալ:

Երբ ասվում է համաշխարհային խաղի կանոններն են խախտվել, հենց հարցն էլ վերաբրվում է ատոմային երկրի կողմից իր երկրի տարածքները մեծացնելուն, այսինքն հարևան երկրների տարածքային ամբողջականության սկզբունքին ուղղակի ձևով դեմ գնալուն: Եվ ամենակարևորը չի պահպանվում այն բալանսը, որը գծված էր ազգերի ինքնորոշման իրավունքի և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքների միջև:

Հիմա կարող են նշել 1982 թվականին Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի կոնֆլիկտի մասին Ֆոլկլենդյան կղզիների հետ կապված, սակայն այդտեղ տեղի է ունեցել ճիշտ հակառակը, երբ «պատմական արդարությունը» վերականգնելու նպատակով Արգենտինան որոշակի քայլեր ձեռնարկեց և պարտություն կրեց Մեծ Բրիտանիայի կողմից:

Ժամանակակնից քաղաքականության մեջ «պատմական արդարության» հաստատումը կասկածելի և վտանգավոր դրույթ է հանդիսանում, քանի որ պատմական արդարության վերականգնման նպատակով տեղի ունեցան առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները, երբ Գերմանիան փորձում էր ուժի դիրքերից վերականգնել այդ «արդարությունը»: Հիմա էլ, եթե այդ դրույթը փորձարկվի կիրառվել ժամանակակից քաղաքականության մեջ, Եվրոպայում ամենաշատը Գերմանիան է «տուժել» պատմական անարդարությունից և կարող է նա էլ իր «հայտերը» ներկայացնել հարևան պետություններին:

Այդպիսի վտանգավոր ճշտումներ միջազգային հանրությունը իրեն թույլ տալ չի կարող և այդ փաստը պետք է ընդունի յուրաքանչյուրը, ով փորձում է քաղաքականությամբ զբաղվել, զերծ մնալու համար ավելորդ պատրանքներից:

Ինչ վերաբերվում է Հայաստանի մասով այս աշխարհաքաղաքական փոփոխությունների հորձանուտում, հաջորդ հոդվածում կփորձեմ հիմնավորել, թե Հայաստանի համար ինչու է կենսական անհրաժեշտություն հանդիսանում ունենալ օրինակարգ իշխանություններ և ինչ կործանարար հետևանքներ կունենան Սերժ Սարգսյանի իշխանությունների ղեկին մնալը:

Փոփոխությունների շրջան-2

Նախորդ հոդվածում փորձել էի փաստարկել աշխարհակարգի փոփոխության մասին, որ աշխարհը արդեն չի կարող նույնը լինել, քան մինչև Ղրիմի դեպքերը և ուզենք թե չուզենք պետք է հաշվի նստենք այդ իրողության հետ:

Այս հոդվածում փորձենք քննարկել, թե արևմուտքը ինչ միջոցներ ունի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ և արդյոք ունի այդ միջոցները առհասարակ: Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներըհայտարարում են Ռուսաստանին մեկուսացման անհրաժեշտության մասին, սակայն իրենք էլ բոլորից լավ հասկանում են, որ դա անհնար է քանզի գերտերությանը որևէ մեկը չի կարող մեկուսացնել, անգամ այն դեպքում, եթե բոլոր տեսակի հավանական և անհավանական պատժամիջոցներն էլ կիրառեն և այսպիսի հայտարարությունները զուտ դեկլարատիվ բնույթ են կրում և ընդհնարպապես լուրջ չեն ընկալվում քաղաքական շրջանակների կողմից, պարզապես այն տարածվում են քաղաքականությունից հետու շրջանակների համար, որպեսզի ցույց տրվի, որ իբր արևմուտքը «քնած» չէ:

Ինչ վերաբերվում է որ արևմուտքը քնած չլինելու մասին, ապա դա էլ է փաստ, սակայն, որ արևմուտքի սեփական խնդիրները իրենց համար շատ ավելի մեծ են քան Ուկրաինայի հարցն է, այդ էլ է փաստ:

Ինչպես գիտենք Եվրոպական մի քանի երկիր ծայրահեղ տնտեսական ճգնաժամի մեջ են և միայն Միջազգային Արժութային հիմնադրամի ու Համաշխարհային Բանկի միջոցներով են գոյատևում, իսկ որոշ դեպքերում էլ մեկ այլ պետության հարկատուների հաշվին՝ մասնավորապես Եվրոպայի առաջատար տնտեսություն համարվող Գերմանիայի: Հիմա պատկերացրեք գերմանացի հարկատուին, երբ իր կառավարությունը պետք է ասի այն մասին, որ շաբաթական մի քանի ժամ նա ավել պետք է աշխատի, կամ ավել հարկեր պետք է մուծի, որպեսզի Ուկրաինայում «ժողովրդավարություն» հաստատվի, կամ իբր Ուկրաինան պոկվի Ռուսաստանի ազդեցության գոտուց:

Ինչ-ինչ, սակայն Եվրոպայում փող հաշվել լավ գիտեն և 45 միլիոն ուկրաինացի «կերակրելը» հաստատ Եվրոպացիների ու ամերիկացիների պլանների մեջ չի մտնում, իսկ Ուկրաինական տնտեսության վերականգնումը, որի շնորհիվ ուկրաինացիները ինքնուրույն կկարողանային իրենց հարցերը լուծել՝ միլիարդավոր դոլարների խնդիր է և հազարավոր ռիսկեր է իր մեջ պարունակում, որը կրկին որևէ երկիր չի կարող իր վրա վերցնել: Այդ իսկ պատճառով արևմուտքին շատ «հարմարավետ» էր, որ Ուկրաինան Ռուսաստանից էժան գազ ստանար և Ռուսաստանից էժան վարկեր, իսկ արևմտյան «գրոշներով» էլ ժողովրդավարություն խաղար, սակայն այդ իրավիճակը փոխվել է և արևմուտքը Ուկրաինային միայնակ է թողել իր բազմաթիվ խնդիրների հետ միասին և որևէ ռեսուրս չունի այդ խնդիրները լուծելու:

Այսքանով հանդերձ Եվրոպան ինքն իր տնտեսությունն էլ չի վտանգի Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության մտնելով, առավել ևս տնտեսական պատժամիջոցներ կիրառելով ու դա դեռ հարց է այդ պատժամիջոցներից ով ավելի շատ կտուժի՝ Եվրոպան թե Ռուսաստանը՝ ու չստացվի այնպես, որ Եվրոպան այդ պատժամիջովները կիրառում է ինքն-իր հանդեպ: Ռուսաստանի տնտեսությունը այնքան չնչին ձևով է շաղկապված համաշխարհային տնտեսության մեջ, որ Արևմուտքը այդ ձևով էլ չի կարող ազդել Ռուսաստանի վրա, այլ հակառակը, այդպիսի պատժամիջոցները կտրամադրեն Ռուսաստանին սեփական արտադրությունները ստեղծելուն, այլ ոչ թե շարունակելուն շուկա հանդիսանալ արևմուտքում արտադրվող ապրանքների համար:

Ուրեմն ինչպես կարող է ազդել արևմուտքը Ռուսաստանի վրա՝ միայն ու միայն Ռուսաստանի դաշնակիցների վրա ճնշում գործադրելով և փորձելով նրանց վրա ազդելով ինչ-որ կերպ «վնասել» Ռուսաստանին:

Եվ արևմուտքն էլ ընտրելու է Ռուսաստանի դաշնակից ամենաթույլ օղակներին ու պատահական չէր, որ Սիրիական պատերազմից երեք տարի անց, միայն Ղրիմի իրադարձությունների ժամանակ ԱՄՆ-ն իր երկրում փակեց Սիրիայի դեսպանությունը, իսկ Թուրքիան էլ միայն Ղրիմի դեպքերից հետո իր սահմանները բացեց Սիրիայի Քեսաբի շրջանի գրավման համար:

Հիշեցնեմ, որ Քեսաբում ինչքան էլ ցավալի լինի հազարի մոտ հասնող հայկական գյուղի կորուստը, Թուրքիայի համար այդ հանգամանքը այդքան կարևոր չէ, որքան այն, որ երկու միլիոն քուրդ ունեցող Սիրիայի քրդերը մինչ այժմ չէին խառնվում սիրիական պատերազմին, իսկ այժմ Թուրքիան է քրդական շրջանների վերահսկողությունը փորձում իր ազդեցության տակ վերցնել: Հիշեցնեմ, որ Քեսաբը հենց քրդական շրջաններից մի մասն էր, իսկ մեծ քաղաքականության մեջ ընդամենը մի փոքրիկ գյուղ:

Եթե մինչ այժմ Ռուսաստանին հաջողվում էր այնպես անել, որպեսզի Սիրիայում ՆԱՏՕ-ի ուժերը չկարողանան անմիջական ներգրավվեն Ասադի հակառակորդ կողմին բացահայտ օգնություն ցույց տալուն, ապա այժմ այդ ամենը կատարվում է անթաքւյց և Ռուսաստանին «պատժելու» նպատակով Արևմուտքը կարծես առաջին քայլը անում է, փորձելով Սիրիային արժանացնել Լիբիայի և Իրաքի ճակատագրին:

ԱՊՀ-ում Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն է համարվում Հայաստանը և պատակահան չէր ԵՄ-ի անունից Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բլիդի այն հայարարությունը, որ Հայաստանը արդեն Եվրոմիության երկրների հետ նույն խմբում չի գտնվում, որով ուղիղ տեքստով ասվում էր, որ Հայաստանը չի համարվում Եվրոպայի բարեկամական երկիր, այլ նրան ընկալում են որպես Ռուսաստանի կցորդը:

Սրան էլ գումարվեց, երբ Ուկրաինան իր դեսպանին ետ է կանչում Հայաստանից՝ խորդհրդակցություններ անցկացնելու նպատակով, որը դիվանագիտական լեզվով կոչվում է դեղին քարտ ցույց տալ Հայաստանին: Եվ այս ամենը կատարվում է այն բանի պատճառով, որ փոխանակ Սերժ Սարգսյանը հայտարարեր մինչև Արցախի անկախության ճանաչումը Հայաստանը չի կարող ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյունքները, իր նախաձեռնությամբ զանգահարում է Ռուսաստանի նախագահին և հայտարարում, որ ընդունում է Ղրիմի հանրաքվեի արդյունքները:

Հաջորդ հոդվածում կփորձեմ բացատրել, թե առանց Սերժ Սարգսյանի հեռացման, ստեղծված աշխարհաքաղաքական փոփոխությունների շրջանում ինչպիսի կործանանար կլինի նրա պաշտոնավարության շարունակությունը:

Փոփոխությունների շրջան-3

Նախորդ երկու հոդվածներում փորձել էի բացատրել, թե ինչպես է անդառնալիորեն փոխվել աշխարհաքաղաքական կարգը և որ նույնիսկ Արևմուտքի ահռելի ջանքերի շնորհիվ հնարավոր չէ այն ետ շրջել, իսկ այս հոդվածում ինչպես խոստացել էի, կփորձեմ ապացուցել, թե այս փոխված պայնամմերում ինչպիսի կործանարար է Հայաստանի համար ունենալ Սերժ Սարգսյանին որպես ՀՀ նախագահ:

Երբ նախորդ երկու հոդվածները գրում էի, դեռ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում Ղրիմի հարցով որոշում չէր կայացվել և Հայաստանը ի թիվս այլ «ձախողված» երկրների, չէր հայտնվել Զիմբաբվեի ու Հյուսիսային Կորեայի շարքում: Եթե ուշադիր նայում ենք այն տասնմեկ երկրներին, որոնք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու Ղրիմի հանրաքվեի ապօրինի լինելուն դեմ էին քվեարկել, ապա տեսնում ենք, որ բացի Ռուսաստանից այդ երկրներից որևէ մեկը միջազգային գործոն չի համարվում և աշխարհում բոլոր ժողովրդավար երկրները նրանց համարում են «ձախողված» և ոչ ժողովրդավարական երկրներ, որոնց ազգաբնակչությունը գտնվում է ծայրահեղ աղքատ վիճակում և չքավորության մեջ: Մեկ անգամ ևս նայենք այդ երկրներին շարքին՝ Հայաստան, Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան, Նիկարագուա, Կուբա և փորձենք վերլուծել, թե նրանցից որ մեկն է, որը «իզգոյ» երկիր չի համարվում:

Այս շարքում չկա որևէ երկիր, որը «հաջողված» լինի իր երկրի կայացման գործում և նույնիսկ ԱՊՀ անդամ երկրներ Տաջիկստանն ու Կիրգիզիան դեմ չեն քվերակել Ղրիմին վերաբերվող որոշմանը, չուզենալով իրենց երկրները վտանգի ենթարկել: Իհարկե միամտություն է կարծելը, որ ԱՊՀ անդամ մյուս երկրների վրա ճնշում չի գործադրվել այս հարցին դեմ քվեարկելու համար, սակայն ի տարբերություն Հայաստանի և Բելոռուսի, նրանցից որևէ մեկը չի ենթարկվել այդ ճնշմանը: Նույնիսկ Ղազախստանն է, լինելով Մաքսային Միության հիմնադիր անդամներից պահել իր չեզոքությունը նշված հարցում:

Այսքան երկար ներկայացրեցի ՄԱԿ որոշումը, որպեսզի ցույց տամ թե Սերժ Սարգսյանի վարած կործանարար քաղաքականության պատճառով ինչ վիճակում է հայտնվել Հայաստանը, որը ունենալով Արցախի խնդիր տասնյակ տարիներ չի ճանաչում Արցախի հանրաքվեի արդյունքները, սակայն մեկ օրում ճանաչում է Ղրիմի բնակիչների հանրաքվեի արդյունքները:

Մի բան էլ ասենք, որ չմոռանանք, որ ի տարբերություն «ձախողված» մնացած երկրների, Հայստանը միակն էր, որը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի քվեարկությունից մեկ օր առաջ պաշտոնապես հայտարարել էր, որ ձեռնպահ է քվեարկելու վերոնշյալ որոշմանը, իսկ հաջորդ օրը հայտնվեց «իզգոյների» շարքում: Սա կրկնակի նվաստացուցիչ է երկրի և Հայաստանի միջազգային վարկի համար, որ փաստացի ապացուցվում է որ Սերժ սարգսյանն ու իշխող ռեժիմը որևէ հնարավորություն չունեն ինքնուրույն որոշումներ կայացնելու և բոլոր որոշումները թելադրվում են դրսից:

Շատերը պնդում են, որ այսպիսի իշխանությունները ձեռնտու են և Ռուսաստանին և միաժամանակ Արևմուտքին, քանի որ երկու կողմն էլ, ինչ ուզում անում են Հայաստանի հետ և որ կողմը առաջինը «հասցրեց», կարողանում է Հայաստանից «պոկել», այն ինչ դեռևս մյուսինը չէ:

Այստեղ իհարկե ճշմարտություն կա, սակայն Սերժ Սարգսյանի քաղաքականության պատճառով Հայաստանը Արևմուտքի աչքում արդեն դարձել է ընդամենը Ռուսաստանի կցորդ և որևէ երկիր նրա հետ հաշվի չի նստում, իսկ Ռուսաստանն էլ կրկին Հայաստանի հետ հաշվի չի նստում, քանի որ Ռուսաստանը Հայաստանից ամեն ինչ վերցրել է ինչ հնարավոր է և ընդհանուր առմամբ, նրան ավելի շահավետ կլիներ ունենալ անկախ և արժանապատիվ դաշնակից երկիր, որը նույնիսկ ձեռնպահ կքվեարկեր Ռուսաստանին վերաբերվուղ ոչ նպաստավոր հարցերին, քան այնպիսի խամաճիկ երկիր, որը որևէ կերպ լուրջ չի ընկալվում աշխարհի կողմից:

Սակայն այստեղ մնում է այն ամենագլխավոր հարցը թե ինչ է լինելու Հայաստանի և Արցախի ճակատագրի հետ: Ինչքան էլ ՄԱԿ ԳԱ-ի որոշումը պարտադիր կատարման ուժ չունի, այն ցուցիչ է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին և եթե Հայաստանը դեմ է որևէ երկրի տարածքային ամբողջականությանը, այդ երկրներն էլ կարող են դեմ լինել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որը ենթադրում է, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի Հայաստանի կամ Արցախի վրա հարձակման դեպքում, Հայաստանը որևէ իրավական հիմք չունի բողոքելու նշված հարցի շուրջ, քանի որ ինքն է ընդունել, որ կարող է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը չհարգվել:

Ռուսաստանի երկընտրանքի առջև հայտնվելու դեպքում, նա հնարավորություն չի ունենալու պահի և Ղրիմը և Ղարաբաղը, և զիջումների պարտադրման դեպքում նա առանց մի վայրկյան տատանվելու Ղրիմը նախընտրելու է Ղարաբաղից և նույնիսկ չի կարողանալու հղում անել այն բանի վրա, որ ՀՀ իշխանությունները դեմ են այդ հարցին, քանի, որ փաստացի բոլորին էլ պարզ է որ ՀՀ իշխանություններ որևէ ռեսուրս չունեն դեմ լինելու ռուսական որևէ որոշմանը:

Այդ իսկ պատճառով և Ռուսաստանի և Արևմուտքի համար Սերժ Սարգսյանը կորցրել է իր «պիտանելիության ժամկետը», ոչ միայն այն պատճառով, որ նա կործանել է սեփական երկիրը և հասցրել այս վիճակին, այլ նաև այսպիսի վիճակը կարող է գայթակղություն առաջացնել հարևան երկրների մոտ տարածքային հավակնություններ ունենալ Հայաստանի նկատմամբ, դրանով իսկ խախտելով տարածաշրջանային ուժերի բալանսը և էլ ավելի մեծ հարցեր առաջացնելում գերտերությունների համար:

Առաքել Սեմիրջյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վենեսուելան շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին երկրի ինքնիշխանության պաշտպանության գործում ցուցաբերած աջակցության համարՍԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման ոլորտումՈւկրաինայի ԶՈւ-ում նշել են երկաթուղիներին հարվածնելու Ռուսաստանի նպատակը«Եվրոմեդիա24»–ը «Պայքարի էտալոն» մրցանակը շնորհել է իր հայրենիքի հող ու լեռի պահապան Դավիթ Ամալյանին (տեսանյութ) Քաղցրաշենի դպրոցում տղաներ են վիճաբանել, նրանցից մեկի քեռիները ծեծել են մեկ այլ մասնակցի և նրա հորըԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Նիգերիայում ԻԼԻՊ-ի դիրքերինԹուրքիայից դեպի Հայաստան չվերթների աճը նորություն չէ, մենք տեղյակ ենք այդ մասին․ ԲայրամովՈվ է գլխավորում ԱՄՆ-ում հանցագործ միգրանտների ցուցակը․ ԶԼՄՌուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել Ճապոնիային ուղղված կոչովԵրևան-Կենտրոն ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանը խախտում է Միքայել արքեպիսկոպոսի իրավունքները. պաշտպանների թիմ Մակրոնը գիտի՝ ինչպես կազմակերպել զրույցը Պուտինի հետ․ Ռուսաստանի փոխարտգործնախարար ՌյաբկովՈվ է ԵՄ անդամակցության առաջնահերթ թեկնածուներից մեկը․ PoliticoԼարսը բացվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Ճամբարակի, Հրազդանի և Ծաղկաձորի երիտասարդական կենտրոններԶախարովան բացահայտել է Արևմուտքի պատժամիջոցների նպատակըԶելենսկին կասկածվում է բրիտանական հետախուզության համար աշխատելու մեջ Հրազդանի, Չարենցավանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է. կան փակ ավտոճանապարհներՆԱՏՕ-ն մերժել է ԵՄ-ի մեկ գաղափարըՌԴ ԱԳՆ-ն տարեվերջին զեկուցել է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման մասինՆիկոլի բանդան պետք է անցնի արդարադատության այն մակարդակով, որն իրենք սահմանել են. Աննա Մկրտչյան (տեսանյութ) Միքայել Սրբազանը հետվիրահատական բուժում է ստանում․ ԲԿ-ն մանրամասնում է Օրենքի պահանջները չկատարելը կհանգեցնի լիցենզիայի դադարեցման. ՆԳՆ-ն հիշեցնում էԿազատե՛նք քաղբանտարկյալներին, վե՛րջ կտանք Փաշինյանի արշավին ընդդեմ Եկեղեցու, երբ իշխանության գանք (տեսանյութ) Մենք զարգացնելու ենք էկոգյուղատնտեսությունը եւ էկոտուրիզմը, բրենդավորելու ենք Հայաստանի գյուղատնտեսական ապրանքները. Լեւոն Զուրաբյան (տեսանյութ)Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված uպանnւթյnւնը Մենք ինքնիշխան երկիր ենք, մենք կռվադաշտ չենք, եւ սա դառնալու է մեր արտաքին հարաբերությունների նոր մոդելը. Զուրաբյան (տեսանյութ)Պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ազատության մեջ է (տեսանյութ)Չեչնիայի նախագահ Կադիրովը նամակ է հղել Ալիևին. Վառելիքի հափշտակություն ՊՆ N զորամասում TRIPP-ը բախում է ստեղծում, ՌԴ-ն ու Իրանը դուրս են մնում, ՀՀ-ն էլ կախվածության մեջ կընկնի Բաքվից. Զուրաբյան (տեսանյութ)Ռյուտեն նշել Է Թրամփի գլխավոր ձեռքբերումըՈրն է Թրամփի շրջապատի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման վերաբերյալ դիրքորոշումը․ WSJՄոսկվայի պետական ​​համալսարանի մասնաճյուղի թիմը հաղթել է Երևանում տեղի ունեցած բանավեճի առաջին մրցաշարումՌուսաստանն ու Հնդկաստանը կարող են պարզեցնել վիզայի ստացման ընթացակարգերըՈՒՂԻՂ. ՀԱԿ-ը կհայտարարի իր վարչապետի թեկնածուի անունըՄիքայել սրբազանի վիրահատությունը անցել է բարեհաջող․ պաշտպանական թիմԿիմ Չեն Ընը հանդես է եկել հայտարարությամբՀրապարակվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգի ներկայացուցիչների վարկանիշային աղյուսակը Բունդեսթագը կոչով դիմել է Ֆրանսիային և ԳերմանիայինՀայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկներըԳլոբալ անորոշությունների պայմաններում ՀՀ-ին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը. Մարտին Գալստյան2026-ին կենտրոնանանք իշխանափոխության հասնելու համար ու սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները». Էդուարդ Շարմազանով Դանիան պատրաստվում է գնել ԱՄՆ-ի նահանգներըԱրևմտյան երկրները պատրաստվում են պատերազմի․ Բելառուսի ՊՆ ԽրենինՄիքայել սրբազանին քիչ առաջ վիրահատել ենԿան ծննդյան օրեր, որոնք անձնական տոն չեն, այլ՝ համայնքի խղճի կանչ. Դեկտեմբերի 27-ը Միքայել Սրբազանի ծննդյան օրն էՀԱԿ-ը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, վարչապետի թեկնածուն է Լևոն Զուրաբյանը Ուկրաինայում կարգավորման հետ կապված ամենաբարդ հարցերը դեռևս լուծված չեն․ Kyiv PostՎագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը դեռ անորոշ է, ցուցադրական կադրերով իրականությունը քողարկվում է (տեսանյութ)Ֆրանսիայում արձագանքել են Մակրոնի հասցեին Դուրովի քննադատությանըՀրդեհ՝ Շաքի գյուղում
Ամենադիտված