Համագործակցության համաձայնագիր
Իրավունք
Հոկտեմբերի 27-ին Մինսկում «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ և Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիայի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, որին ներկա էր ինստիտուտի աշխատակազմի ղեկավար Վարդան Բաղդասարյանը: Համագործակցությունը նախատեսում է հիմնականում կրթական, գիտական միջոցառումների իրականացում, կադրերի վերապատրաստում, որակավորման բարձրացում, միջազգային համաժողովների, սեմինարների, համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում, ինչպես նաև դասախոսների և փորձագետների փորձի փոխանակում, ուսումնական նյութերի (ծրագրերի, մեթոդների) և գրականության փոխանակում, ինֆորմացիոն ռեսուրսների օգտագործում (էլեկտրոնային կատալոգներ և գրադարանային ֆոնդ), ուսուցման ժամանակակից մեթոդների մշակման ոլորտում փորձի փոխանակում և այլ փոխադարձ հետաքրքրություն առաջացնող միջոցառումներ՝ ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական լրահոսից։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում