ԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի «Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ) Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարություն Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, կարակալներն արդեն այգում են Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերին Սեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները Հայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀ Ուկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը 

Անտեսվում է Արցախի ժողովրդի ցանկությունը` ապրել իր ընտրած երկրում. Christian Science Monitor

Համաշխարհային Մամուլ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը որևէ կերպ Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապելու փորձերը պարզապես հերքում են այն կարևոր պատմական, աշխարհագրական, իրավական և քաղաքական տարբերությունները, որոնք առկա են երկու հակամարտությունների միջև: Ինչպես հաղորդում է The Christian Science Monitor-ը, իրենց հոդվածում այս տարբերություններին անդրադարձել են Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի վերլուծաբաններ Վիլեն Խլղաթյանը և Արմեն Սահակյանը:

Հոդվածագիրները պատմում են, որ արցախյան հիմնահարցն ունի խորը պատմական և իրավական արմատներ, որոնք իրենց ճանապարհին տարբեր փուլեր են անցել: Հակամարտության ամենավերջին փուլը սկսվել է 1988 թվականի փետրվարին, երբ Հայաստանի ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակիչները սկսեցին խաղաղ ցույցերի դուրս գալ' դիմելով Մոսկվայի խորհրդային իշխանություններին ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին միացնելու պահանջով: Սակայն իրադրությունը լարվեց ադրբեջանական քաղաքաներում' Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Մարաղայում և այլուր, սկսվեցին հակահայկական ջարդեր: Ծայրահեղ լարվածությունն ի վերջո վերածվեց պատերազմի, որը տևեց մինչև 1994 թվականը:

Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի մասնակցությամբ հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնագրի կնքումից հետո հակամարտությունում սկսեց միջնորդական առաքելություն իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի եռանախագահները' Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ձեռք ձեռքի տված, սկսեցին աշխատել տևական խաղաղության հասնելու համար:

Հոդվածագիրները նշում են, որ շատ հաճախ Ռուսաստանի դերն արցախյան հակամարտությունում չափազանցվում է, իսկ Արցախի Հանրապետության ժողովրդի ցանկությունը' ապրել իր ընտրած երկրում և հասարակությունում, անտեսվում: Նրանք հիշեցնում են, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Բաքուն օգտագործել է աֆղան մոջահեդներին և չեչեն գրոհայիններին, որոնք հետագայում կարող էին անցնել Հյուսիսային Կովկաս' մեծ վտանգ ներկայացնելով հենց Ռուսաստանի համար: Հետևաբար Կրեմլը չէր կարող անտարբեր գտնվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Միաժամանակ, հիմնախնդրի կարգավորման գործին ակտիվորեն ներգրավված է Միացյալ Նահանգները:

Թեպետ որոշ շրջանակներ պարբերաբար փորձում են Ադրբեջանը ներկայացնել իբրև Արևմուտքի գործընկերոջ մոդել, այդուհանդերձ Բաքվի հավատարմությունն Արևմուտքի միջազգային բարքերին կասկածելի է, հատկապես երբ գործը հասնում է ժողովրդավարական կարգերին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքին: Պատահական չէ, որ վերջին շրջանում շատ փորձագետներ հանդես են եկել այս հարցերում Ադրբեջանի խիստ քննադատությամբ: Որպես արտաքին և ներքին աշխարհից հնչող քննադատությունների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորում' հոդվածագիրները մեջբերո ւմ են այն մեղադրանքները, որոնք հնչեցվեցին Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի, Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հասցեին: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ևս պարբերաբար զեկույցներ է հրապարակում Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վերաբերյալ:

Խոսելով վերջին շրջանում արցախյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերություններին կապելու ադրբեջանական փորձերի մասին' ընդգծվում է, որ դա հերթական միջոցն է հիմնախնդրի կարգավորումը ճիշտ ուղղությունից շեղելու համար: Միաժամանակ հոդվածի հեղինակները արձանագրում են այն փաստը, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ազատ արձակումը, Ադրբեջանում պատմական հայկական մշակութային կոթողների ոչնչացումը, Իլհամ Ալիևի կողմից' ողջ աշխարհի հայերին իրենց թիվ մեկ թշնամի հայտարարելը, դիպուկահարների պարբերաբար արձակած կրակոցները քաղաքացիական բնակչությ ան վրա ու շատ այլ միջադեպերը համապատասխան քննադատության չեն արժանանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Վերջում հոդվածի հեղինակները գրում են, որ ԱՄՆ-ն պետք է միջնորդական առավել ակտիվ առաքելություն իրականացնի' համոզելու Բաքվին հեռացնել դիպուկահարներին շփման գծից, ինչպես նաև նպաստի նրան, որ Արցախի Հանրապետությունը մասնակցի բանակցային գործընթացին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի«Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ) Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարությունԳնահատվել է ռուսական ԿՎՆ հեռահար ԱԹՍ-ի արդյունավետությունըԵրևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, կարակալներն արդեն այգում ենԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՍեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըՀայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀԱՄՆ ֆինանսների նախարարը կանխատեսել է ՕՊԵԿ-ի փլուզումըՈւկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ Եվրոպան լրջորեն հետ է մնում ԱՄՆ-ից և Չինաստանից տիեզերական մրցավազքում․ FT Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունըՎանաձորն ու Արարատը կխոշորացվեն․ նախագիծը դրական եզրակացություն ստացավ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներՇիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտելՊեսկովը Եվրոպային գազի գների նոր ռեկորդներ է կանխատեսելԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ Հանրային քննարկման են ներկայացվել քաղաքացիության ինստիտուտի վերարժևորմանն ուղղված օրենքների նախագծերՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըՊեսկով․ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետները դեռևս որոշված չենԽաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանըՁերբակալվել է Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետ Խաչատուր ԱնդրեասյանըԳիտնականներն ուսումնասիրել են Երկրի համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդներըPISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍ նախարարԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահինԿրեմլը մտադիր չէ հրապարակայնորեն քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցություններըԻ՞նչ նոր պաշտոն կստանձնի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը Ուիթքոֆն ու Քուշները Կիևից հեռացել են «մեծ շոկի մեջ»՝ Զելենսկու պահվածքից․ Ռադայի պատգամավոր#ՈՒՂԻՂ․ ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստTimes. Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկվել է 1900 չվերթՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է Վահե Ղալումյանն ընտրվել է ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահԶախարովան Սիկորսկուն անվանել է «բացարձակ մարգինալ» և «ծայրահեղական»Մոսկվայում հազվագյուտ սունկ են հայտնաբերելՆալբանդյանի բիզնեսները ստուգելու հարցում կաշկանդված չենք․ ՊԵԿ նախագահԼեհաստանը Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրո ռազմական օգնությունՎերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսաստանից հեռացածները «կորցրել են հայրենիքը». Զախարովա Telegraph. Բրիտանացի պահեստազորայինները ավելի քիչ կծառայեն բյուջեի կրճատման պատճառով Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ․ ԽանդանյանՀայկ Գաբրիելյանն ընտրվել է Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Հայաստանը տեղյա՞կ էր եղել Ադրբեջանում ԱՄՆ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումից․ Սարգիս ԽանդանյանԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՎարչապետի ընտանիքի հետ Նարեկ Նալբանդյանի բիզնեսների կապերն ուսումնասիրո՞ւմ եք. հարց ՊԵԿ նախագահին
Ամենադիտված