Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն 36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան 

Ադրբեջանցիները ՆԱՏՕ-ի սեմինարի ժամանակ յոթ երգ են ունեցել, յոթն էլ Հայաստանի՝ «ագրեսոր» լինելու մասին

Արտաքին Քաղաքական

ՆԱՏՕ-ի խորհրդարական վեհաժողովի Rose Roth 84-րդ սեմինարի երեք օրերի ընթացքում ադրբեջանական կողմն օրակարգում ընդգրկված ցանկացած հարցի ժամանակ առիթ է գտել խոսելու ղարաբաղյան հակամարտության մասին' Հայաստանին ներկայացնելով որպես «ագրեսոր»: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: «Ադրբեջանական պատվիրակների կողմից պրովոկացիան ուղեկցվում էր սեմինարի երեք օրերի ընթացքում: Տարբեր հարցերի շուրջ' լիներ դա կապված Ղրիմի ճգնաժամի, Վրաստանի՝ եվրատլանտյան ինտեգրման ուղիների, «Աֆղաստանը 2014 թվականից հետո», «Իրանը և տարածաշրջանային անվտանգությունը» թեմաների հետ, բոլոր քննարկումների ժամանակ նրանք հայտնի անեկդոտի նման ամեն բառ, նախադասություն կապում էին Ղարաբաղյան հիմնահարցի հետ ու ասում՝ Հայաստանը «գրավել է» մեր տարածքները: Մենք նորից վերադառնում էինք նույն մեկնակետին՝ ստիպված լինելով պատշաճ արձագանքել»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսին է եղել այլ երկրների արձագանքն ադրբեջանցների վարքագծին, պատգամավորը նշեց. «Սկզբում, երբ քննարկվում էր երկկողմ հարաբերությունների հարցը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակները պետք է ներկայացնեին իրենց դիրքորոշումները: Քանի որ ադրբեջանցիները հարձակողական մարտավարություն էին ընտրել, հենց առաջին իսկ պահից նրանց արտաքին գործերի նախարարի երկու տեղակալներ Հայաստանը ներկայացրին որպես ագրեսոր, իրենց տարածքները' որպես օկուպացված տարածքներ, ապա մեր արձագանքից հետո այլ երկրների պատվիրակները հասկացան, որ այնպիսի միջավայրում են գտնվում, որ իրենց մասնակցությունը կամ միջամտությունը կարող է լինել ոչ տեղին: Դա հիմնականում պայմանավորված էր Ադրբեջանի գործադիր իշխանության ներկայացուցիչների ոչ պարկեշտ վարքագծով»:

Հետագայում, երբ օրակարգային տարբեր հարցերով ադրբեջանական կողմը անընդհատ փորձել է խոսել «օկուպացված» տարածքների մասին, այլ երկրների ներկայացուցիչները ձանձրացել են այդ պահվածքից ու անգամ ականջակալներն էին վայր նետում ու նայել հայկական պատվիրակության ուղղությամբ՝ ցույց տալով, որ հոգնել են ադրբեջանցիների նման պահվածքից:

«Առանձնազրույցների ժամանակ մեզ նաև ոգևորելու որոշակի դրսևորումներ եղան, դա արվում էր և անթաքույց, և որոշակի խոսքեր հղելով Հայաստանի պատվիրակներին: Նկատելի էր, որ նրանք հստակ հասկացան ու ողջունեցին մեր դիրքորոշումն ու պահվածքը»,- նշեց Կորյուն Նահապետյանը:

Կորյուն Նահապետյանի խոսքով' այդ ամենին զուգահեռ տեղի էր ունենում նաև տեղեկատվական պատերազմը շարունակելու Ադրբեջանի քաղաքականությունը: «Ադրբեջանական կայքերով տեղեկատվական հոսք է եղել, ու իրականությանը չհամապատասպանող տեղեկություններ են տարածվել: Նրանք, իրենց շահերից ելնելով, ապատեղեկատվություն են տարածել՝ մեզ վերագրելով որոշակի արտահայտություններ, որոնք իրականում չեն եղել: Մասնավորապես նշվել է, որ ես ասել եմ, թե Հայաստանը կռվելու ուժ չունի: Ես ուղղակի անհեթեթություն եմ համարում դա, որը մեկնաբանման կարիք էլ չունի: Ինչպես եք պատկերացնում, որ ՀՀ ԱԺ պատգամավորը կարող է իրեն թույլ տալ նման արտահայտություններ անել»,- ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ ադրբեջանցի խորհրդականների հետ շփումներում նկատել են, որ նրանք առողջ միջավայր ձևավորելու պատրաստակամություն չունեն:

Հաջորդ տարի Rose Roth սեմինարը Հայաստանում անցկացնելու հայտ է ներկայացվել ՆԱՏՕ-ին, ու, մեր պատվիրակների հրավերին ի պատասխան. ադրբեջանական առանձին պատվիրակներ նշել են, թե Հայաստանում ձևավորված չեն համապատասխան պայմաններ, թե իբր Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին է, որ իրենք հարմար չեն համարում մասնակցությունը: «Նկատելի էր, որ պատրաստակամություն չունեն մասնակցելու, բայց ժամանակը ցույց կտա, թե որքանով են նրանք ողջամիտ, ու հնարավոր է դեռ մասնակցության համար դիմեն»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth 84-րդ սեմինարին մասնակցելու համար Բաքու էին մեկնել Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ' ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և Երևանում Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
Ամենադիտված