Տիզերի և մոծակների տարածած հիվանդություններն աճում են. Փորձագետները զգուշացնում են վտանգների մասին Ուկրաինան նոր վարչապետ ունի Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով Մեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյան Լուսին հասած ԽՍՀՄ դրոշը աճուրդում վաճառվել է ավելի քան 100 հազար դոլարով «ՓՄՁ Ասոցիացիայի» կառավարման խորհուրդը տարածել է հայտարարություն՝ ի պաշտպանություն ԲՀԿ ղեկավարին փոխկապակցված բիզնեսների Բրիտանական արքայական ընտանիքը հուզիչ ուղերձ է հղել Անգլիայի հավաքականին Ահավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը 

Վարդան Այվազյանը ներկայացրեց գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ զեկույցը

Քաղաքական

Գազամատակարարման հետ կապված խնդիրների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրեց հանձնաժողովի աշխատանքի վերբերյալ միջանկյալ զեկույցը:

Այվազյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի աշխատանքային խմբերի կողմից քննարկումների արդյունքում մշակվել է 103 հարցերից բաղկացած հարցաշար, ուստի, հետագա ուսումնասիրությունների և խնդիրների բացահայտման արդյունքում, հարցաշարը կարող է համալրվել նոր հարցադրումներով, քանի որ աշխատանքները ունեն շարունակական բնույթ:

Հանձնաժողովի 4 ենթախմբերում ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում ձևավորվել են նախնական դիտարկումներ, հարցեր և եզրակացություններ: «Մասնավորապես՝ 1-ին ենթախմբում ուսումնասիրությունները գտնվում են աշխատանքային փուլում: Հանձնաժողովում դեռևս չեն ձևավորվել վերջնական պատասխաններ, հետևաբար, լրացուցիչ քննարկման կարիք ունեն»,- ասաց Այվազյանը:

Անդրադառնալով երկրորդ ենթախմբի աշխատանքներին՝ Այվազյանը տեղեկացրեց, որ 2-րդ ենթախմբի հարցերի վերաբերյալ ձևավորվել են հետևյալ մոտեցումները. 2011-2013 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձևավորման օրինականության և չափի հիմնավորվածության ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ «Գազպրոմ» ԲԲԸ-ի կողմից ՀՀ առաքված գազի դիմաց «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում ձևավորված պարտքը իրականում կազմում է 129,5 մլրդ դրամ, որի հիմնավորման համար հիմք են հանդիսանում համապատասխան կառույցներից ներկայացված փաստաթղթերը: Միևնույն ժամանակ, այդ պարտավորությունների «պետական պարտք» վերաորակավորելու, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ՀՀ ունեցած բաժնեմասի գնահատման գործընթացի իրավական հիմնավորվածությունը բացահայտելու նպատակով անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ: Վերոնշյալ հարցերի վերջնական պարզաբանումների վերաբերյալ ենթախմբում առկա են որոշակի տարաձայնություններ, որոնք ևս հիմք են հանդիսանում հետագա խորը մասնագիտական ուսումնասիրությունները շարունակելու համար:

Երրորդ աշխատանքային խմբի գործունեությունն ուղղված է եղել ՀՀ գազամատակարարման և գազատրանսպորտային համակարգի զարգացման այլընտրանքային ուղիների ստեղծման հնարավորություններին: Այվազյանը տեղեկացրեց, որ այդ իմաստով աշխատանքային խմբի կողմից կարևորվում է Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների արդյունահանողներից բնական գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունների բացահայտումը: Առանձնահատուկ կարևորություն է տրված Իրանի Իսլամական Հանրապետությունից (նաև վերջինիս տարածքով այլ երկրներից) գազի ներկրման և Հայաստանի տ արածքով տարանցման հնարավորությունների կանխատեսումներին: Առանձին խնդիր է դիտարկվում ՀՀ օրենսդրությամբ Հայաստանի համար Վրաստանի սահմանում բնական գազի գնի ձևավորման գործոնների հիմնավորվածությունը: Նշված խնդիրների պարզաբանման, համապատասխան եզրակացությունների և առաջարկությունների մշակման նպատակով խումբն անցկացնում է ուսումնասիրություններ և փորձագիտական հետազոտություններ:

Ուսումնասիրությունների և փորձագիտական հետազոտությունների արդյունքում արդեն պատրաստվել է երկու տեղեկանք. «Գազի բազային գնի ձևավորման վերաբերյալ», «Մաքսային միությունում գազի շուկայի ազատականացման հեռանկարները և Հայաստանի գազի շուկայի զարգացումների վրա դրանց հավանական ազդեցության գնահատումը»:

Այվազյանի խոսքով՝ առաջին տեղեկանքում, մասնավորապես, գազի բազային գնի ձևավորման հիմնավորվածությունը ցույց տալու նպատակով, ուսումնասիրվել և վերլուծվել են դրա երեք բաղադրիչ մասերը` գազի գինը Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում, մինչև Վրաստանի սահման «Գազպրոմ» ԲԲԸ-ի գազատրանսպորտային համակարգով Հայաստան մատակարարվող բնական գազի տեղափոխման ծախսերը և Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող բնական գազի տարանցման ծախսերը: Ուսումնասիրվել են նաև Օրենբուրգի մարզի բնակչության կողմից սպառվող գազի գնային պայմանները: Երկրորդ տեղեկանքում, մասնավորապես, Մաքսային միությունում գազի շուկայի ազատականացման հեռանկարների առումով, բացահայտվել են Մաքսային միությանն անդամակցության և գազի գնի փոխկապվածությունը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության և գազի գնի փոխկախվածությունը, ինչպես նաև կատարվել է կանխատեսում` ռուսական գազի գնի բարձրացման վերաբերյալ:

Չորրորդ ենթախմբի աշխատանքային գործունեության արդյունքում ձևավորվել են հետևյալ մոտեցումները. հայ-վրացական սահմանի վրա 1000 խմ գազի ձեռքբերման 189 ԱՄՆ դոլարին համարժեք գնի և մինչև 10 000 խմ գազ սպառողների համար գործող 391 ԱՄՆ դոլար և 10 000 խմ-ից ավելի ծավալ սպառողների համար գործող 275 ԱՄՆ դոլար սակագնի ձևավորման վրա էական ազդեցություն ունեն հետևյալ գործոնները.

«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի աշխատավարձի ֆոնդը և աշխատողների թվաքանակը, համակարգի հիմնական միջոցների մաշվածությունը, նյութական և նորոգման ծախսերը, բաշխման և փոխադրման գործընթացում գազի տեխնոլոգիկան կորուստները, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրերը, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի շահույթի թույլատրելի չափը: Բնական գազի գործող սակագնի հաշվարկներով շահագործման և սպասարկման ծախսերը հաշվարկվել են 20.3 մլրդ դրամ (11944.7 դրամ/հազ խմ) նախորդ սակագնի հաշվարկներով նախատեսված 10.3 մլրդ դրամի (6631.1 դրամ/հազ խմ) դիմաց: Ընդ որում, աշխ ատավարձի գծով ծախսը (ներառյալ հարկերը) ավելացել է 8.9 մլրդ դրամով, որը պայմանավորված է միջին ամսական աշխատավարձի ավելացմամբ՝ 119 հազ. դրամի փոխարեն՝ ներկայիս 227 հազ. դրամով /ներառյալ հարկերը/, ինչպես նաև աշխատողների թվաքանակի ավելացմամբ (5783 աշխատող՝ նախկին 4792-ի դիմաց): Լրացուցիչ հիմնավորման կարիք ունի նաև աշխատողների թվաքանակի շուրջ 1000-ով ավելացումը և, երկրորդ՝ միջին ամսական աշխատավարձի շեշտակի աճը՝ 108 հազ. դրամով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տիզերի և մոծակների տարածած հիվանդություններն աճում են. Փորձագետները զգուշացնում են վտանգների մասին Ուկրաինան նոր վարչապետ ունի Մեծ Բրիտանիան Ուկրաինայի համար նոր բալիստիկ հրթիռ է մշակումԿդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԻրանի զինված ուժերը հայտարարել են, որ Բահրեյնի ռազմաբազայում ոչնչացրել են Patriot հրթիռային համակարգՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար ԱՄՆ-ը ձախողվել է Հորմուզը վերահսկելու իր փորձերում․ Իրանի դեսպանԵթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. ՕսկանյանԼուսին հասած ԽՍՀՄ դրոշը աճուրդում վաճառվել է ավելի քան 100 հազար դոլարով «ՓՄՁ Ասոցիացիայի» կառավարման խորհուրդը տարածել է հայտարարություն՝ ի պաշտպանություն ԲՀԿ ղեկավարին փոխկապակցված բիզնեսներիԹուրքիան Ուկրաինայում հրադադարի հույս ունի. ՖիդանԲրիտանական արքայական ընտանիքը հուզիչ ուղերձ է հղել Անգլիայի հավաքականինԱհավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասինՆիդեռլանդներում հայտնել են պղծված խորհրդային զինվորների գերեզմանների վերականգնման դժվարությունների մասինՈւկրաինան նոր վարչապետ ունիՉինաստանի արտաքին գործերի նախարարություն. Ռուսաստանը և Չինաստանը աշխարհին ավելի շատ կայունություն և վստահություն են բերումՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթըՎարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Մոլդովան մտադիր է անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականըՕմանի խոշոր ընկերությունը հետաքրքրված է Հայաստանից թարմ պտուղբանջարեղենի ներմուծմամբ.ՀՀ էկոնոմիկայի նախարարությունԳագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամՀայաստանում նվազեցրել են համաճարակների պատճառով կենդանիների անկման կամ սպանդի դիմաց տրվող փոխհատուցման չափը Դատարանը «Արարատցեմենտ»-ը հանձնել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանըՖիդանը հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման համատեքստում հաջողության հույս կաԻրանի դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պարտություն է կրել Հորմուզի նեղուցումՀերքում․ դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանըՈւկրաինայում բողոքի ցույցեր են ընթանում պաշտպանության նախարարի հրաժարականի դեմԱրմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքըԱմսի 17-ին պիտի մրցաշարի մասնակցեինք, բայց փաստորեն չենք կարողանում. Բռնցքամարտի մարզիչ (տեսանյութ) Իրանը սպառնացել է հարվածել ԱՄՆ ենթակառուցվածքներին, եթե իր օբյեկտները հարձակման ենթարկվենՓաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ ԱշոտյանԷրեխեքին հանել են գցել են քուչեքը, մարդկանց հետ անձնական հարցեր ունեն օլիմպավան են փակում (տեսանյութ) Ամսի 26–ին երեխաները մրցույթի են, չենք կարող չմարզվել. Օլիմպավանի մարզիչ (տեսանյութ) Սթարմերը Կիև է ժամանել հրաժարական տալուց չորս օր առաջՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պարգևավճարների համարԿստեղծվի տվյալների դասակարգման համակարգ (տեսանյութ)Իրանի ՀՕՊ ուժերը խոցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքՀուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները ԱՄՆ-ին՝ 74%, Հայաստանին՝ 26%․ Միրզոյանը ներկայացրեց ԹՐԻՓՓ-ի պայմաններըFT. Հունաստանը արգելափակել է հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ բիզնեսի նկատմամբ սպառնալիքների պատճառովՄեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը Կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըTRIPP շրջանակային համաձայնագիրը կներկայացվի ԱԺ (տեսանյութ)Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարիցՈ՞ր համայնքներում կիրականացվեն սուբվենցիոն ծրագրեր (տեսանյութ) Նավթի գները սկսել են նվազել «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. զգուշացումՀայկական ձուկը ԵՄ արտահանելու համար տնտեսվարողները կգրանցվեն TRACES համակարգում
Ամենադիտված