Աֆղանստանի նախագահը հրաժարվել է իր տոհմական անունից
Աշխարհ
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի Ահմաձայը հրաժարվել է իր տոհմական անունից: Այս մասին հաղորդել է Associated Press-ը:
Երկրի ղեկավարը խնդրել է պետական մարմիններին և ԶԼՄ-ներին իրեն ներկայացնել միայն Աշրաֆ Գանի՝ չօգտագործելով Ահմաձայ տոհմական անունը:
Աֆղանստանի ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանին պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը 2014թ.-ի սեպտեմբերին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը