Բաքվում հորդառատ անձրևից հեղեղված տներից մարդիկ են տարհանվել
Աշխարհ
Ադրբեջանի ամբողջ տարածքում արդեն երկու օր տեղացող հորդառատ անձրևներն ուձյունը խնդիրներ են առաջացրել: Անցյալ գիշերվանից շարունակվող հորդառատ անձրևի արդյունքում Բաքվում մի շարք բնակելի տներ հեղեղվել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թրենդ» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Բաքվի Նարիմանովի և Բինագադիի շրջաններում հեղեղված տներից փրկարարները տարհանել են 7 քաղաքացու:
Ադրբեջանի հյուսիսային' Գուբայի շրջանում տեղացած ուժեղ ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը. Գուբա-Խընալըգ ավտոմայրուղում տրանսպորտային երթեւեկությունը սահմանափակվել է:
Ադրբեջանի շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարության հիդրոօթեևւութաբանական կանխատեսումների գրասենյակը հայտնել է, որ անձրևային և ամպամած եղանակը կշարունակվի մինչև նոյեմբերի 5-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը