Սաակաշվիլիին նոր մեղադրանք կներկայացվի. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Արդեն երեք հոդվածով հետախուզվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին նոր մեղադրանք կներկայացվի: Այս մասին հաղորդել է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ները:
Վրաստանի իշխանությունները, ըստ «Շաբաթվա քրոնիկոնի», առաջիկայում Սաակաշվիլիին կմեղադրեն դավադրության համար, որի նպատակը բռնի միջոցներով սահմանադրական կարգի տապալումն է: Դրա համար սպառնում է 5 - 8 տարվա ազատազրկում:
Ըստ հրապարակման՝ այս գործով սկսել են զբաղվել հունիսին, երբ Բաքվից փորձել են Սաակաշվիլու կողմնակիցների միջոցով մեկ մլն դոլար բերել Վրաստան: Սաակաշվիլիից բացի, այս գործով անցնում են նաև պատգամավորներ, տարբեր պաշտոնյաներ, Սաակաշվիլիի ազգական Թեմուրի Ալասանիան, ով շուրջ 40 տարի աշխատել է ՄԱԿ-ում, խորհրդատվություն տրամադրել իր բարեկամին:
Վրաստանի ՆԳՆ-ն առայժմ զերծ է մնում այս առիթով պաշտոնական մեկնաբանություններից:
Նոյեմբերի 15-ին Թբիլիսիում նախատեսված է Սաակաշվիլիի կողմնակիցների հանրահավաքը, որին մասնակցելու համար շրջանների բնակիչներին 15 լարի (9 ԱՄՆ դոլար) են խոստանում. գրում է աղբյուրը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում