Հանրապետությունը ճանաչում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ընտրությունների օրինականությունը. Հարավային Օսիայի նախագահ
Աշխարհ
Հարավային Օսիան ճանաչում է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում անցկացված ընտրությունների օրինականությունը: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովին:
«Նախնական տվյալներով՝ ընտրությունները կայացած են ճանաչվել: Ես հեռախոսով շփվել եմ մեր խորհրդարանի խոսնակի հետ, ով այնտեղ է որպես Հարավային Օսիայից դիտորդների խմբի ղեկավար: Նա հաստատել է ընտրողների մեծ ակտիվությունը և բարձր ներկայությունը»,- ասել է Տիբիլովը:
«Հարավային Օսիայի ժողովուրդն աջակցում է Նովոռոսիայի քաղաքացիների կամարտահայտմանը»,- ընդգծել է նա:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը