Իտալիան չի ճանաչում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ընտրությունները
Աշխարհ
Իտալիան չի ճանաչում Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետությունների ղեկավարների և պատգամավորների ընտրությունները: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իտալիայի նոր արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնիին:
«Իտալիան չի ճանաչում Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետություններում անցկացված ընտրությունները»,- ասել է նախարարը:
«Մինսկյան համաձայնագրերի իրականացումը միակ պայմանն է Ուկրաինայում և ամբողջ տարածաշրջանում կայունությունը երաշխավորելու համար: Ճգնաժամի լուծման քաղաքական այլընտրանք գոյություն չունի»,- ասել է Ջենտիլոնին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը