Սպիտակ տունը հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի
Աշխարհ
Ռուսաստանի դեմ կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել, եթե Մոսկվան շարունակի «անտեսել մինսկյան համաձայնագրերը»: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բերնադդետ Միխենին:
«Մենք բազմիցս նշել ենք, որ Ռուսաստանն ունի ընտրություն: Եթե այն պահպանի խաղաղ գործընթացը և մինսկյան համաձայնագրերը, Ռուսաստանի գործողություններն ընդդեմ Ուկրաինայի կնվազեն: Եթե Մոսկվան անտեսի պարտավորությունները և շարունակի իր վտանգավոր գործունեությունը, Ռուսաստանի համար թանկացումը կաճի»,- ասել է Միխենը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները սպառնում է Ռուսաստանին մեկուսացմամբ, Դոնբասի ընտրությունները ճանաչելու դեպքում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը