Թեքսասի նահանգապետի մեքենան հրաձգության է ենթարկվել
Աշխարհ
ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում երկուշաբթի օրը տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել է 2 տղամարդ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Փամփուշտներից մեկը կոտրել է նաև քաղաքապետի՝ մոտակայքում կայանած ավտոմեքենայի հետևի ապակին:
Անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել փողոցում մի խումբ երիտասարդների ուղղությամբ՝ նրանցից մեկին վիրավորելով ոտքից, մյուսին՝ որովայնախոռոչից: Քաղաքապետ Այվի Թեյլորի կայանած ավտոմեքենան պատահաբար հայտնվել է հրաձգության տակ:
Նշվում է, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, իսկ հրաձիգը ձերբակալվել է: Սկսվել է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)