Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի 

Ադրբեջանում մարդու իրավունքները դանակի եզրին են. Յագլանդի քննադատությունը

Աշխարհ

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակել է հոդված, որում անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների ծայրաստիճան մտահոգող իրավիճակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ադրբեջանում մարդու իրավունքները դանակի եզրին են. Միացյալ Թագավորությունը չպետք է անտարբեր անցնի» խորագրով հոդվածում Յագլանդը ներկայացրել է երկրում տիրող անիրավությունն ու ադրբեջանական իշխանությունների անտարբերությունը:

Յագլանդն արձանագրել է, որ ԵԽ նախարարների հանձնաժողովում Ադրբեջանի նախագահությունը, որն ավարտվում է այս տարվա նոյեմբերին, ինչպես նաև 2012 թվականին Բաքվում «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացումը տարբեր հասարակական կազմակերպությունների ու ակտիվիստների համար հնարավորություն էին բարձրաձայնելու երկրում առկա իրավախախտումները: Նա անդրադարձել է այն փաստին, թե ինչպես Ադրբեջանի իշխանություններն անտեսեցին ԵԽ-ի մասը հանդիսացող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը' կապված հայտնի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի ձերբակալության հետ: Թեպետ ՄԻԵԴ-ն իր կայացրած վերջին որոշման մեջ վճռել էր, որ Մամեդովի ձերբակալությունը դեմ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, ունի քաղաքական շարժառիթներ և պահանջել էր անհապաղ նրան ազատ արձակել, այդուհանդերձ Ադրբեջանը որևէ կերպ չէր արձագանքել դրան:

«Մենք ուշի ուշով հետևում ենք Ադրբեջանում մյուս իրավապաշտպանների հետապնդումներին: Ես կոչ եմ արել Եվրոպայի խորհրդի անդամ մյուս պետություններին, ովքեր իրենց ներկայացուցչություններն ունեն Բաքվում, հետևել երկրում ընթացող վերոնշյալ դատական գործընթացներին: Միացյալ Թագավորությունն արդեն դրական պատասխան է տվել»,- նշել է Յագլանդը: ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ իրենք պարբերաբար տարբեր ահազանգեր են ստանում Ադրբեջանի հասարակական կազմակերպություններից' կապված այն փաստի հետ, որ երկրում գործող օրենքները շատ հաճախ սահմանափակում են իրենց գործունեությունը: Յագլանդը հայտնել է, որ իրենք պարբերաբար նախազգուշացնում են Բաքվին երկրում մարդու իրավունքների վատ վիճակի մասին: Նա մեջբերել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մույժնիեկսի վերջերս պատրաստած զեկույցը' կապված Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնությունների և ձերբակալությունների հետ: «Մույժնիեկսը վերջերս բանտում այցելել էր հայտնի ադրբեջանցի ակտիվիստների' ներառյալ Անար Մամեդլիին և Լեյլա Յունուսին, և կոչ էր արել Ադրբեջանին դադարեցնել մարդու իրավունքների պաշտպանների ձերբակալությունները»,- հիշեցրել է Յագլանդը:

Նա դրական է համարել վերջերս Ալիևի կողմից 80 բանտարկյալի, այդ թվում և չորս իրավապաշտպանի համաներում շնորհելը: Յագլանդը նշել է, որ իրենք շարունակելու են ջանքեր գործադրել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության իրավունքների համար իրենց պայքարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1
Ամենադիտված