Բայդենը հերքել է Էրդողանից ներողություն խնդրելու լուրերը
Աշխարհ
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հերքել է թուրքական մամուլում տարածված լուրերն այն մասին, թե իբր ինքը ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջո Բայդենը հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:
«Ես երբեք ներողություն չեմ խնդրել Էրդողանից»,- ասել է Բայդենը: ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ թուրքական մամուլում նման լուրեր հայտնվելուց հետո ինքը զանգահարել է Էրդողանին և ասել նրան, որ ԶԼՄ-ները ճիշտ չեն անդրադարձրել իր խոսքը:
Թուրքական ԶԼՄ-ներն անցյալ շաբաթ հայտնել էին, որ Ջո Բայդենը հայտարարել է, թե Հարվարդում Էրդողանն իրեն ասել է, որ իրավացի է' Թուրքիայի տարածքով Սիրիա մեկնող օտարեկրացի մարտիկների հարցում, ինչին առարկել էր Էրդողանը և ասել. «Ես նման բան չեմ ասել: Եթե Բայդենը նման բան է ասել, ուրեմն նա ինձ համար կանցնի պատմության գիրկը և պետք է ներողություն խնդրի ինձնից»: Դրանից հետո թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բայդենն, իբր, ներողություն է խնդրել Էրդողանից:
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստն այդ առնչությամբ մեկնաբանել է, որ ԱՄՆ փոխնախագահի խոսքերը սխալ են ներկայացվել:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը