Զախարչենկոն պատրաստ է հանդիպելու Պորոշենկոյին
Աշխարհ
Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հաղորդել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա ցանկանում է հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ, Զախարչենկոն ասաց. «Ես պատրաստ եմ հանդիպելու Պորոշենկոյի հետ: Այլ հարց է, թե արդյոք նա նույնպե՞ս պատրաստ է»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալեքսանդր Զախարչենկոն պաշտոնապես ստանձնեց ԴԺՀ ղեկավարի պաշտոնը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը