«ՄԱԿ-ը պատրաստ է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար աշխատել ԵԱՀԿ-ի հետ». Պան Գի Մուն
Աշխարհ
ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել Եվրոպայի անվտամգության և համագործակցության կազմակերպության հետ Ուկրաինայում իրավիճակի երկարաժամկետ կարգվորման համար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում արված հայտարարությանը:
«Արձագանքելով անմիջական մարտահրավերներին` մենք պատրաստ ենք աշխատելու ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ այս ճգնաժամի արմատական պատճառների դեմ պայքարելու համար՝ երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելով Ուկրաինային», - ասել է նա:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին «արագ և արդյունավետ արձագանքման համար»:
«Մենք լարվածությունը թեթևացնելու համար ունենք համատեղ պատասխանատվություն, և պետք է աշխատենք միասին»,-ասաց Պան Գի Մունը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը