Մելբուռնի երկնքում ծիածանագույն ամպ է հայտնվել
Աշխարհ
Ավստրալիայի Մելբուռն քաղաքի բնակիչները նոյեմբերի 3-ին զարմանալի բնական երևույթի՝ ծիածանագույն ամպի վկաներ են դարձել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC հրատարակությանը:
Գիտական միջավայրում այս երևույթն անվանում են «ծակծկված ամպ»: Այն առաջանում է ամպի մեջ ջրի կաթիլների մի մասի՝ սառցե բյուրեղիկների վերածվելու հետևանքով: «Ծակծկված ամպ» կարող է առաջանալ նաև դրա միջով ինքնաթիռի անցնելուց հետո:
Սոցիալական ցանցերի օգտատերերից ոմանք այդ ամպն անվանել են «տիեզերքի դարպասներ», - հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը