Պորոշենկոն ու Քերին քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցերը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, ինչպես նաև նոյեմբերի 21-ին Կիևում նախատեսված ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի այցելության մանրամասները: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը:
Զրույցի ընթացքում, Քերին բարձր է գնահատել գազի շուրջ ձեռք բերված համաձայնագրերը, ինչպես նաև շնորհավորել է պետության ղեկավարին խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ՝ անվանելով դրանք «ազատ և ժողովրդավարական»:
Պորոշենկոն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետական վարչության ղեկավարին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում միջազգային աջակցության համախմբման համար, ինչպես նաև նշել է իր հավատարմությունը՝ արևելքում տիրող իրավիճակի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Բացի այդ, նա առաջարկել է վերսկսել արտգործնախարարների մակարդակով բազմակողմ երկխոսության Ժնևի ձևաչափը՝ Դոնբասի իրավիճակի խաղաղ կարգավորման հարցում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը