ԿԺԴՀ-ում ուրանի հարստացման նոր ձեռնարկություն է գործարկվել
Աշխարհ
ԿԺԴՀ-ում սկսել է աշխատել ուրանի հարստացման նոր գործարանը, ինչը կրկնապատիկ գերազանցում է միջուկային ռազմամթերքի պատրաստման նրա հնարավորությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հարավկորեական «Չունան իլբո» թերթին:
Նոր ձեռնարկությունում մեկ տարում արտադրվող զինական ուրանը բավական է չորս-հինգ միջուկային լիցք պատրաստելու համար: Նոր գործարանը գտնվում է Յոնբյոնի միջուկային հետազոտական համալիրում, որը Հյուսիսային Կորեայում միջուկային զենքի ստեղծման ծրագրի իրագործման առաջատար կենտրոնն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու