Ադրբեջանը բարձր մակարդակի կրոնական անհանդուրժողականությամբ երկրների թվում է
Աշխարհ
«Օգնություն կարիքավոր եկեղեցուն» կաթոլիկ բարեգործական կազմակերպության (ACN) կողմից կազմված' «Կրոնական ազատություն- 2014» զեկույցում ասվում է, որ Ադրբեջանում բարձր մակարդակի կրոնական անհանդուժողականություն է դիտվում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զեկույցի համաձայն, որը հրապարակվել է CatholicCulture.org կայքում, 20 երկրներից, որտեղ բարձր մակարդակի կրոնական անհանդուրժողականություն է դիտվում, 14-ը իսլամական երկրներ են' Աֆղանստանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Լիբիան, Մալդիվները, Նիգերիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան և Եմենը: Նշվում է, որ մնացած 6 երկրներում' Ադրբեջանում, Մյանմայում, Չինաստանում, Էրիթրեայում, Հյուսիսային Կորեայում և Ուզբեկստանում ավտորիտար վարչակարգեր են կառավարում:
Կազմակերպությունը հետազոտել է 196 պետություններ, որոնցից 20-ում բարձր մակարդակի կրոնական անհանդուրժողականություն է տիրում, 55 երկրներում իրավիճակը վատացել է, և միայն 6 երկրում է բարելավում դիտվել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու