Վրաստանի քաղաքական կուրսը կասկածի տակ է. Կառլ Բիլդտ
Աշխարհ
Շվեդիայի նախկին արտգործնախարար Կառլ Բիլդտը Վրաստանում ստեղծված իրավիճակը գնահատել է որպես «լուրջ քաղաքական ճգնաժամ»: Այս մասին հաղորդել է Грузия online-ը՝ հղում անելով Twitter-ի իր միկրոբլոգում արված գրառումը:
Միևնույն ժամանակ, Բիլդտը նշել է, որ երկրի քաղաքական կուրսը վտանգի տակ է:
«Վրաստանում լուրջ քաղաքական ճգնաժամ է: Պաշտպանության նախարարի վրա հարձակումն ավարտվեց նրա պաշտոնանկությամբ: Երկրի կուրսը կասկածի տակ է»,- գրել է նա:
Նախկին արտգործնախարարը նաև տարածել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ երկիրը պետք է կառավարվի ուժեղ ինստիտուտների կողմից, այլ ոչ կուլիսներից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու