ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատների առաջնորդը հանրապետականներին շնորհավորել է հաղթանակի առթիվ
Աշխարհ
ԱՄՆ-ի Սենատում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Հարի Ռիդը շնորհավորել է հանրապետականների ղեկավար Միտչ Մակքոնելին այն բանի առթիվ, որ նրա կուսակցությունն ապահովել է վերահսկողությունը Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ընտրողների ուղերձը շատ հստակ է. նրանք ցանկանում են, որ մենք աշխատենք միասին: Ես կանխավայելում եմ սենատոր (Միտչ) Մակքոնելիի հետ համատեղ աշխատանքն ի բարօրություն միջին դասի»,- Ռիդի հայտարարությունը մեջբերել է Reuters գործակալությունը:
Հանրապետականները Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ վերահսկողություն են ստացել վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ: Սենատի նախորդ կազմում նրանք ունեին 100 տեղից 45-ը: Քվեների շարունակվող հաշվման կանխատեսումների համաձայն՝ Հանրապետական կուսակցությունն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում կարող է ստանալ 100 տեղից մինչև 55-ը:
Ավելի վաղ Մակքոնելը հայտարարել է, որ կհամագործակցի նախագահ Բարաք Օբամայի հետ, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու