Փանջիկիձեն ու նրա բոլոր տեղակալները լքում են կառավարությունն ու «Վրացական երազանքը»
Աշխարհ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն ու նրա բոլոր տեղակալները որոշել են թողնել զբաղեցրած պաշտոնները, ինչպես նաև լքել «Վրացական երազանք» իշխող կոալիցիան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիան»:
«Այստեղ ներկայացված են Դավիդ Զալկալիանին, Թամարա Բերուչաշվիլին, Վլադիմիր Գուրգենիձեն, մեզ կմիանա Դավիթ Ջալաղանիան, որն այժմ պաշտոնական այցով գտնվում է Կուբայում: Մենք թողնում ենք մեր զբաղեցրած պաշտոնները: Մենք լքում ենք քաղաքական միավորման՝ «Վրացական երազանքի» շարքերը»,- հայտարարել է Փանջիկիձեն նոյեմբերի 5-ին Թբիլիսիում կայացած արտակարգ բրիֆինգի ժամանակ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 4-ին որոշել է պաշտոնաթող անել երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային՝ հայտարարելով, որ թույլ չի տա գերատեսչության քաղաքականացում: Այդ որոշմանը նախորդել էր Ալասանիայի հայտարարությունն այն մասին, որ պաշտպանության նախարարության դեմ միտումնավոր գրոհ է կատարվում: Նա այդպես է մեկնաբանել գերատեսչության պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերը:
Նախօրյակին եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, որը, ինչպես և Փանջիկիձեն, Ալասանիայի «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ է, հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը