Ուկրաինայի ավելի քան 207 հազար քաղաքացի Ռուսաստանում ժամանակավոր ապաստան է ստացել. «Ինտերֆաքս»
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ծագած հակամարտությունից հետո ժամանակավոր բնակության համար Ռուսաստանին դիմել է ավելի քան 235 հազար Ուկրաինայի քաղաքացի: Այն մասին տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը:
«Նրանցից ավելի քան 207 հազար մարդու արդեն հատկացվել է ժամանակավոր ապաստան», - ասել է Ռոմոդանովսկին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավելի քան 105 հազար Ուկրաինայի քաղաքացի դիմել է Ռուսաստանի ԱԳՆ՝ երկրի տարածքում ժամանակավոր կացության թույլտվության խնդրանքով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու