Դամասկոսի Հարասթա գյուղում հրասանդներ են ընկել
Աշխարհ
Դամասկոսի մերձակայքում գտնվող Հարասթա գյուղում նոյեմբերի 5-ին հրասանդներ են ընկել, ինչի հետևանքով 2 քաղաքացի են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանության տեղեկացմամբ ,3 հրասանդ ընկելու հետևանքով նյութական վնասներ են կրել մոտակայքում գտնվող խանութները, մեքենաները և տները: Բացի այդ, հրասանդ է ընկել նաև Դաասկոսի Ռուքն ադ Դին թաղամասում, ինչի հետևանքով մեկ կին է վիրավորվել: Նախօրեին 3 հրասանդ ընկնելու հետևանքով Բաբ Թումա թաղամասի հրապարակում 3 քաղաքացի են վիրավորվել:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Իդլիբում 10 զինյալ վայր են դրել իրենց զենքերը և հանձնվել իշխանություններին: Ազգային հաշտեցման հանձնաժողովն աշխատանքներ է կատարում նրանց կենսակերպը բարելավվելու ուղղությամբ:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 3-ին, հրասանդներ էին ընկել Դամասկոսի բնակելի Բաբ Թումա, Բաբ Շարկի, Բաբ Սալամ, Կասաա, Ռուքն ադ Դին և Թադամուն թաղամասերում, 2 քաղաքացի զոհվել, ևս 30-ը վիրավորվել էին:
Սիրիայում 3,5 տարի շարունակվող բախումների զոհ է դարձել մոտ 200 հազար մարդ, զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու