Վրաստանի նախարարների պաշտոնանկությունները ԱՄՆ-ի մտահոգությունն են առաջացրել
Վրաստան
Վրաստանի կառավարության ներսում պաշտոնանկություններն ԱՄՆ-ի մտահոգությունն են առաջացրել: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիի հաղորդագրությունը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում այս նախարարների արժանիքները:
«Մենք պնդում ենք, որ բոլոր կողմերն ապահովեն այդ պայմաններն ու կենտրոնանան Վրաստանի եվրատլանտյան ապագայի վրա: Մենք Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում ցրել այն տպավորությունը, որ այս դեպքում դատական համակարգն օգտագործվել է քաղաքական նպատակներով»,- ասված է Փսակիի հայտարարության մեջ:
Վաշինգտոնում անհանգստացած են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի, նրա տեղակալների, ինչպես նաև Եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիի, արտգործնախարար Մայա Փանջիկիձեի և նրա տեղակալների պաշտոնանկություններով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու