Բացահայտվել է Ուսամա Բեն Լադենին սպանողի ինքնությունը
Աշխարհ
Բացահայտվել է ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանման զինծառայող Ռոբերտ Օ' Նիլի ինքնությունը, ով 2011թ.-ի մայիսի 2-ին սպանել է «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Իր ինքնությունը բացահայտելու որոշումը նա կայացրել է, երբ նրան զրկել են սոցիալական արտոնություններից՝ ծառայությունը վաղաժամ թողնելու համար: Հատուկջոկատայինը 20 տարվա փոխարեն` զինված ուժերում մնացել է ընդամենը 16 տարի:
Օ' Նիլը մասնակցել է 400 ռազմական գործողության՝ այդ թվում Իրաքում և Աֆղանստանում: «Թիվ 1 ահաբեկչի» ոչնչացման համար նա հատուկ պարգևի է արժանացել:
Ուսամա բեն Լադենը սպանվել էր 2011թ.-ի մայիսին՝ Պակիստանում: Նրա դին ամերիկացի զինվորները ծովն էին նետել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու