Օբաման Կոնգրեսից ավելի քան 6 միլիարդ դոլար է խնդրել Էբոլայի դեմ պայքարելու համար
Աշխարհ
Նախագահ Բարաք Օբաման դիմել է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ խնդրելով համերկրային բյուջեից լրացուցիչ ևս 6,2 միլիարդ դոլար տրամադրել Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարի համալիր անհետաձգելի միջոցառումների ֆինանսավորման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնատար անձինք:
Նրանց խոսքով՝ նշված գումարից 2,4 միլիարդ դոլարը պլանավորվում է տրամադրել առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությանը, 2 միլիարդը՝ միջազգային զարգացման գործակալությանը, որը մտնում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կառուցվածքի մեջ: Մնացած միջոցները (շուրջ 1,8 միլիարդ դոլար) նախատեսվում է կուտակել հատուկ հիմնադրամում, որը ենթադրվում է ծախսել տարբեր արտակարգ իրավիճակներում, որոնք կապված կլինեն Արևմտյան Աֆրիկայում և ԱՄՆ-ում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության տարածմանը հակազդելու հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու