Էբոլայի դեմ պայքարի ռեսուրսներն անբավարար են. ՄԱԿ
Աշխարհ
Էբոլա տենդի տարածման դեմ պայքարի հարցերով զբաղվող ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը BBC-ին հայտարարել է, որ կազմակերպությունն առայժմ բավականաչափ ռեսուրսներ չունի այդ համաճարակին հաղթելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Թոնի Բենբարիի խոսքով՝ չնայած Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Կուբայի և ԱՄՆ-ի գործադրած զգալի ջանքերին, լրացուցիչ օգնություն է պահանջվում:
Բենբարին վերջերս է վերադարձել այն երկրներ կատարած ուղևորությունից, որոնք ամենից ավելի են տուժել Էբոլայից: Խոսքը վերաբերում է Լիբերիային, Սիեռա Լեոնեին և Գվինեային:
Նա հաստատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, որոնց համաձայն հիվանդությունից մահացածների թիվը հասել է 4818-ի: Նրանցից միայն 27-ն են մահացել աֆրիկյան այդ երեք երկրների սահմանններից դուրս:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու