Մոսկվան «ուշադիր հետևում է» Վրաստանի կառավարության կազմի փոփոխություններին
Աշխարհ
Մոսկվայում ուշադիր հետևում են է Վրաստանի կառավարության կազմում կատարվող փոփոխություններին, վերլուծում են իրադրությունը և համապատասխան եզրակացություններ անում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:
«Այն պաշտոնաթողությունները, որոնք այժմ տեղի են ունենում Վրաստանի կառավարության կազմում, նախ, վերաձևում են բուն կառավարությունը, և, երկրորդ՝ կարևոր է հասկանալ՝ ինչպես դա կազդի Վրաստանի ղեկավարության քաղաքականության վրա»,- ասել է դիվանագետը:
«Մենք այդ ամենին ուշադիր հետևում ենք և վերլուծում,- ընդգծել է Կարասինը:- Վերլուծում ենք նորությունները, որոնք ամեն օր ստացվում են Թբիլիսիից, և համապատասխան եզրակացություններ ենք անում»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու