Հալեպում 158 զինյալ հանձնվել է իշխանություններին
Աշխարհ
Հալեպի մարզում 158 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նրանք պարտավորվել են զերծ մնալ հայրենքի անվտանգությանը սպառնող քայլերից: Հալեպի մարզպետ Մուհսմմադ Մարուան Օլաբին ողջունել է նրանց քայլը և նշել, որ ահաբեկչության դեմ հաղթանակը մոտ է, և սիրիացիները կվերադառնան իրենց տները:
Ւշխանությունները կհոգան զինյալների կենսակերպը բարելավելու հարցերը:
Ավելի վաղ Սիրիայում 176 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Զինյալները Դամասկոսից և շրջակա գյուղերից, ինչպես նաև Դարաայի, Համայի, Լաթաքիայի, Հոմսի, Ռակկայի, Իդլիբի, Տարտուսի, Դեր Զորի բնակիչներ էին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու