Համացանցը վարչակարգեր տապալելու ուժ ունի. Anonymous շարժում
Աշխարհ
Համացանցը խոսքի ազատության դրսևորման՝ երբևէ ստեղծված միջոցներից մեծագույնն է, որը միլիոնավոր մարդկանց վարչակարգերի տապալման ուժին հավասար ձայն է տալիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, RT-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Anonymous հաքերային շարժման անդամը:
Նոյեմբերի 5-ին մբողջ աշխարհի գրեթե 500 բնակավայրերում բողոքի հանրահավաքներ են տեղի ունեցել «Մեկ միլիոն դիմակների երթի» շրջանակներում: Մարդկանց բազմությունները դուրս են եկել փողոցներ՝ իրենց դեմքերը փակելով Գայ Ֆոքսի դիմակով: Շարժման ակտիվիստները հանդես են եկել պետական մարմիններում կոռուպցիայի, կորպորատիվ պաշտոնեական հանցագործությունների և լրտեսման մասշտաբների ընդլայնման դեմ:
«Համացանցը վարչակարգեր տապալելու ուժ ունի: Դա այն է, ինչը վախեցնում է նրանց: Ուստի այժմ նրանք հետևում են մեր հեռախոսազանգերին, էլեկտրոնային փոստին և վերահսկում են մեր խոսքի ազատությունը: Նրանք Համացանցի նկատմամբ հատուկ իրավասություն չունեն: Այն պատկանում է բոլորին»,- հայտարարել է հաքերային շարժման մասնակից Old Holborn-ը:
«Համացանցը մեծագույն միջոց է, որը մենք ունենք խոսքի ազատության համար: Եվ այժմ մոլորակի վրա ամենուրեք յոթ միլիարդ մարդ ձայն ունիՄենք բոլորս հավասար ենք»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու