«Պուտինը զրույց կունենա Ավստրալիայի վարչապետի հետ G20-ի և ԱԽՏՀ-ի գագաթնաժողովներում». Պեսկով
Աշխարհ
Նոյեմբերի 10-11-ը Պեկինում անցկացվող Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության և G20-ի գագաթնաժողովի ընթացում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը հանդիպում կունենան: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Australian թերթին տված հարցազրույցի ընթացքում Ավստրալիայի վարչապետը ասել է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում մտադիր է հանդիպելու Ռուսաստանի ղեկավարի հետ՝ Ուկրաինայի արևելքում մալայզիական Boeing-ի կործանման հանգամանքները քննարկելու նպատակով: Նրա հայտարարությամբ՝ «Պուտինը չի կարող խուսափել նման զրույցից, և կարևոր չէ՝ կկայանա այն միջանցքո՞ւմ, թե՞ ավելի պաշտոնական մթնոլորտում»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու