ԱՄՆ-ում առաջին անգամ իրականացրել են միանգամից երեք հրթիռների միաժամանակյա կալանում
Աշխարհ
ԱՄՆ-ի զինվորականներն «Իջիս» (Aegis) հակահրթիռային պաշտպանության նավային համակարգի միջոցով Խաղաղ օվկիանոսի երկնքում իրականացրել են երկու թևավոր և մեկ բալիստիկ հրթիռների գրեթե միաժամանակյա կալանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Հակահրթիռային պաշտպանության գործակալության տեղեկատվության, որը մեջբերել է Associated Press-ը՝ փորձարկումները, որոնց մասնակցել է ամերիկյան «Ջոն Փոլ Ջոնս» էսկադրային ականակիրը, անցել են Հավայան կղզիների շրջանում:
Բոլոր երեք ուսումնական թիրախները, որոնք միաժամանակ արձակվել են Կաուաի կղզու զինափորձարանից, հայտնաբերվել են հակահրթիռային պաշտպանության համակարգի մեջ մտնող ռադարի միջոցով:
Ինչպես նշել են Հակահրթիռային պաշտպանության գործակալությունում, դա եղել է թիրախի՝ արդեն 29-րդ հաջող կալանումն «Իջիս» ծրագրով 35-ամյա փորձարկումների ընթացքում, որոնք սկսվել են 2002 թվականին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)