Օլանդը կհրաժարվի երկրորդ ժամկետի համար պայքարելուց, եթե Ֆրանսիայում չկրճատվի գործազրկությունը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կհրաժարվի 2017 թվականի ընտրություններում երկրորդ հնգամյա նախագահական ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելուց, եթե նրա կառավարությանը չհաջողվի երկրում կրճատել գործազրկությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ հանրապետության ղեկավարը հանդես է եկել ՏՖ-1 հեռուստաալիքի եթերում՝ ամփոփելով պետության բարձրագույն պաշտոնում իր գտնվելու առաջին երկուսուկես տարվա արդյունքները: «Եթե ինձ դա չհաջողվի անել մինչև իմ մանդատի վերջը, կարծում եք ես կկարողանա՞մ ֆրանսիացիների առջև կանգնել 2017 թվականին»,- հարց է տվել նա՝ պատասխանելով Ֆրանսիայի բնակչուհիներից մեկին:
2012 թվականի մայիսին նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի ընտրվելուց հետո Ֆրանսիայում գործազուրկների թիվն աճել է ավելի քան 500 հազարով: Սեպտեմբերի վերջի դրությամբ երկրում մշտական աշխատատեղ չունեցող մարդկանց թվաքանակը հասել է ռեկորդային 3,34 միլիոնի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել