Ղազախստանը օգնություն կցուցաբերի Ղրղզստանին ԵՏՄ-ին միանալու գործում. Նազարբաև
Աշխարհ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Աստանան պատրաստ է օգնություն ցուցաբերել Ղրղզստանին Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Ղազախստան» գործակալությանը:
Ղրղզստանի ղեկավար Ալմազբեկ Աթամբաևը նոյեմբերի 7-ին պաշտոնական այցով գտնվում է Աստանայում:
«Մենք քննարկեցինք երկկողմ հարցերի լայն շրջանակ: Ես Ալմազբեկ Շարշենովիչին հավաստիացրի, որ Ղազախստանը կաջակցի Ղրղզստանին Մաքսային միությանը, միասնական տնտեսական տարածքին միանալու նրա աշխատանքում: Ղազախստանը պատրաստ է անհրաժեշտ տեխնիկական, սահմանադրական և այլ օգնություն ցուցաբերել»,- ասել է Նազարբաևը Աթամբաևի հետ կայացած հանդիպումից հետո:
«Աշխատանք է տարվում ուղղակի ներդրումների ղազախա-ղրղզական հիմնադրամի գործարկման ուղղությամբ, ներդրումներ, որոնք մենք այժմ կուղղորդենք սահմանների բարեկարգմանը՝ կապված Մաքսային միությանը Ղրղզստանի անդամակցելու հետ»,- հավելել է նա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու